Աշխարհ

20.08.2024 09:06


ՄԱԿ-ը կորցրել է կապը Գազայում բազմաթիվ աշխատակիցների հետ. զոհերի թիվը 205-ից ավել է

ՄԱԿ-ը կորցրել է կապը Գազայում բազմաթիվ աշխատակիցների հետ. զոհերի թիվը 205-ից ավել է

ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալությունը, որը զբաղվում է պաղեստինցի փախստականների օգնությամբ, կորցրել է կապը Գազայում գտնվող իր շատ աշխատակիցների հետ։ Նրանց շարքերում զոհերի թիվն արդեն գերազանցում է 205-ը։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման` ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալությունը:

«Մենք չգիտենք, թե մեր աշխատակիցներից քանիսն են անհետ կորել, քանի որ անհնար է կապ հաստատել նրանցից յուրաքանչյուրի հետ։ Մենք Գազայում ունենք ավելի քան 13 հազար աշխատակից, և կապը շատ սահմանափակ է։ Մեր աշխատակիցներից շատերը չեն կարող աշխատել այն պատճառով, որ բոլոր դպրոցները փակ են հոկտեմբերի 7–ից (2023–ի) կամ էլ այն պատճառով, որ ստիպված են հենց իրենց երեխաների մասին հոգ տանել»,–ասել է նա։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը