Լրահոս

20.08.2024 06:52


Երևանում 28-ամյա վարորդը «Mercedes GLS»-ով կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսացույցը և բախվել ծառին

Երևանում 28-ամյա վարորդը «Mercedes GLS»-ով կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսացույցը և բախվել ծառին

Օգոստոսի 19-ին՝ ժամը 09։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Գևորգ Վարդանյանը իր վարած «Mercedes GLS» մակնիշի «55 AV 055» համարանիշի ավտոմեքենայով Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող լուսացույցին, կոտրել այն և բախվել նորատունկ ծառին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով տուժածներ չկան։

Կայքի տեղեկություններով, դեպքի վայրում վարորդը հայտնել է, որ վթարի մեղավորը եղել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը։ Պարեկները պարզել են, որ «Volkswagen»-ը վարել է Երևանի բնակիչ 52-ամյա Մարիաննա Գալստյանը։ Պարեկային ծառայությունը պարզում է տեղեկության հավաստիությունը։

«Mercedes GLS»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննություն, եղել է սթափ։

Այս խորագրի վերջին նյութերը