Լրահոս

20.08.2024 08:51


«Ռիո մոլ»-ի հարևանությամբ 25 միլիոն դրամ են գողացել

«Ռիո մոլ»-ի հարևանությամբ 25 միլիոն դրամ են գողացել

Առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 38-ամյա Շուշանիկ Ղ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 17:20-ից 18:00 ընկած ժամանակահատվածում ինքն իր կողմից շահագործվող «Toyota» մակնիշի ավտոմեքենան կայանել է «Ռիո մոլ» առևտրի կենտրոնի՝ Սարալանջի փողոցի հատվածում և ավտոմեքենայի միջից գողացել են տոպրակ։

Տեղում Շուշանիկ Ղ.-ն հայտնել է, որ ավտոմեքենայից գողացված տոպրակում եղել է 25 միլիոն ՀՀ դրամ։

Այս խորագրի վերջին նյութերը