Մեկնաբանություն

19.08.2024 20:16


Տիգրան Ավինյանը չի՞ ուզում աղբատար մեքենայի վարորդ աշխատել

Տիգրան Ավինյանը չի՞ ուզում աղբատար մեքենայի վարորդ աշխատել

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ամենօրյա ռեժիմով անդրադառնում են մայրաքաղաքի խնդիրներին: Դրանք բազմաթիվ են և աչք են ծակում անգամ անզեն աչքով:

Ամռան այս շոգին հատկապես արդիական են դարձել աղբահեռացման ու աղբի կառավարման խնդիրները: Աղբը մնում է մայրաքաղաքի փողոցներում՝ առաջացնելով հակասանիտարական վիճակ և մեծ տհաճություն պատճառելով ՀՀ քաղաքացիներին, մայրաքաղաքի հյուրերին:

Ինչ վերաբերում է աղբի կառավարմանը, ապա այս առումով էլ խայտառակ վիճակ է: Նուբարաշենի աղբանոցը վերածվել է աղետի ու բնապահպանական կոլապսի աղբյուրի՝ անտանելի պայմաններ ապահովելով տարածքի բնակիչներին ու վնասելով նրանց առողջությանը: Աղբն այրվում է՝ ծխի մեջ գցելով շրջակայքը: Թունավոր նյութերի արտանետումները գերազանցում են նորմերը:

Երևանի քաղաքապետարանում արդարացման ձև են գտել: Ասում են՝ աղբատարներ կան, բայց վարորդներ չկան: Այսինքն՝ մեղավոր են հռչակում այն պոտենցիալ վարորդներին, որոնք, իբր, չեն գալիս վարորդ աշխատելու: Բայց դա երևանցուն հետաքրքիր չէ: Զավթել են քաղաքապետարանը, ուրեմն թող տակից դուրս գան, մինչև որ քաղաքական աղբատար մեքենան կհավաքի դրանց տարածքից:

Փաստորեն, ընտրություններն ավարտվեցին ու արդեն կարելի է էժանագին արդարացումներ գտնել ու գործ չանել: Մինչդեռ ընտրությունների ժամանակ Տիգրան Ավինյանը ցածրակարգ շոու էր կազմակերպել: Առանց համապատասխան վարորդական իրավունքի՝ նստել էր «Գազելի» ղեկին, թե բա՝ ես «մառշռուտկաների» վերջին վարորդն եմ:

Դե թող հիմա էլ նույն Ավինյան Տիգրանը, մինչև իրենք ամիսներ շարունակ աղբատար մեքենայի վարորդն կգտնեն, գնա աղբատարի վարորդ աշխատի: Հետո՞ ինչ, որ դրա վարորդական իրավունքը չունի: «Մառշռուտկա» վարելու իրավունք էլ չուներ, բայց վարում էր, որ «հպարտ» քաղաքացիների աչքին հոգատար չինովնիկ երևար:

Ի դեպ, կար ժամանակ, երբ Նիկոլի հետ «ընդդիմություն» աշխատող Ավինյան Տիգրանը կոչ էր անում քաղաքային իշխանությանը «լապատկան» առնել ու հայդե՝ ձյուն մաքրելու: Իր քաղաքապետության շրջանում բախտը բերել է, որ ամիսներով ձյուն չի լինում, բայց մեկ-երկու օրվա ձյունն էլ սրանք չեն կարողանում մաքրել: Ո՛չ տեխնիկան է նորմալ աշխատում, ո՛չ «լապատկա» են բռնում:

Հիմա թող Ավիինյան Տիգրանն աղբատար մեքենայի ղեկը բուռն առնի ու հայդե՝ աղբ թափելու: Մինչև իր շեֆի ու թիմակիցների հետ ամբողջական ռադ լինելը:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը