Աշխարհ

19.08.2024 16:01


Լիտվայում մարդատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից և շրջվել. ուղևորները ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ

Լիտվայում մարդատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից և շրջվել. ուղևորները ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ

Լիտվայում Ռիգա-Կալինինգրադ երթուղով ընթացող մարդատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել։ Այդ մասին հայտնել է Delfi լրատվական կայքը:

Նախնական տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել օգոստոսի 19-ի վաղ առավոտյան`Լիտվայի Շաքիայ շրջանում, որը սահմանակից է Կալինինգրադի մարզին:

Ավտոբուսում եղել է 47 մարդ։ Ուղևորները ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։ Տարբեր աղբյուրների հաղորդմամբ՝ կա 2 զոհ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը