Կարծիք

19.08.2024 13:59


Բաքուն պատրաստում է էկոլոգիական և էներգետիկ պատերազմ սկսել Հայաստանի դեմ. Փաշինյանի թիմն էներգետիկ ճգնաժամի մեջ է գցելու երկիրը շատ մոտ ապագայում

Բաքուն պատրաստում է էկոլոգիական և էներգետիկ պատերազմ սկսել Հայաստանի դեմ. Փաշինյանի թիմն էներգետիկ ճգնաժամի մեջ է գցելու երկիրը շատ մոտ ապագայում

Փաշինյանի իշխանությունը պատուհաս դարձավ ոչ միայն արցախցիների համար, այլև պատրաստվում է ոչնչացնել նաև բուն Հայաստանի Հանրապետությունը, բայց՝ գեղեցիկ փաթեթավորմամբ: Ինչպես որ ժամանակին, «Արցախը Հայաստանն է, և՝ վերջ» ձևակերպմամբ հիմք ստեղծեց ադրբեջանական ագրեսիայի համար:

Այսօր այս նույն իշխանությունը գրեթե նույնությամբ կրկնում է Հայաստանի հետ այն, ինչ կատարեց Արցախի հետ:

Փորձելով առանց միջնորդի բանակցել Ադրբեջանի հետ՝ Փաշինյանը մահվան վկայականն է ձևավորում Հայաստանի համար փուլային տարբերակով, որպեսզի հայ բնակչությունը միանգամից չզգա վտանգը:

Սկսենք ատոմակայանի հետագա շահագործման խնդրից:

Բոլորին, այդ թվում նաև ամերիկացիներին պարզ է, որ միակ երկիրը, որ կարող է այս հարցում լուրջ առաջարկ անել, դա Ռուսաստանն է, որ նույնպիսի կայաններ կառուցում է հարևան Իրանում և Թուրքիայում:

Սակայն Փաշինյանի տերերին դա շահավետ չէ, այդ իսկ պատճառով նրանց թելադրմամբ, Փաշինյանն սկսեց մի էժանագին սերիալ, թե ով կարող է առաջարկել ավելի լավ տարբերակներ:

Ամերիկյան այսպես կոչված «մոդուլային կայանների» կառուցման գաղափարը այն աստիճանի էր ծիծաղելի, որ այս առաջարկից հրաժարվեցին, որպեսզի ռուսներին մերժելու ավելի «համոզիչ» տարբերակն առաջարկեն:

Փաշինյանի թիմը որոշել է այս խնդրի լուծումը հանձնել ֆրանսիացիներին, որն այս տարածաշրջանից հեռու է, թե աշխարագրորեն և թե քաղաքական խնդիրների լուծման իմաստով:

Ֆրանսիան այստեղ ոչ մի էական շահ չունի, բացի ռուսներին վատություն անելուց, որի պատճառով Փարիզը կորցրեց իր ազդեցությունը աֆրիկյան մի շարք երկրներում:

Իսկ եթե ավելի դետալային դիտարկենք այս հարցը, ապա առաջ կարող են գալ մի շարք լուրջ անվտանգային խնդիրներ:

Իսկ Թուրքիան, ԵՄ-ը և Ադրբեջանը չեն էլ թաքցնում, որ ցանկանում են, որ Հայաաստանը չունենա նոր ատոմակայան:

Փաշինյանի վատությունը հայ ժողովուրդին, ուղղակի դժվար է ամբողջապես պատկերացնել: Թալեաթից, Էնվերից հետո, երրորդ մարդը, ով այս չափ վատություն է անում Հայստանին, դա Նիկոլ Փաշինյանն է:

Մյուս խնդիրը, որով Ադրբեջանը պատրաստվում է գրոհել Հայաստանը, դա մեր հանքարդյունաբերությունն է, որը Հայաստանի համար կատարում է այն դերը, ինչ նավթը Ադրբեջանում:

Դրա համար Ադրբեջանը միջնորդ կառույցների միջոցով երկար ժամանակ աջակցում էր Հայաստանում գործող «հինգերրորդ շարասյանը», այդ թվում նաև, այսպես կոչված «կանաչներին»: Իշխանափոխությունից հետո, ջրի երես են դուրս գալու այդ աջակցության մաշտաբները:

Իսկ ինչով էին զբաղված նախորդ իշխանությունները, նույնիսկ ավելորդ է նշել:

Այն, որ Փաշինյանի պարագայում, Հայաստանը որևէ հնարավորություն չի ունենալու դիմագրավելու Ադրբեջանի գրոհներին, պարզից էլ պարզ է:

Մեկ բան է պետք միայն հասկանալ. ե՞րբ է Հայաստանում ձևավորվելու նոր ընդդիմադիր բևեռը, որ կկարողանա, ոչ թե իմիտացիաներով զբաղվել, այլ առաջարկել լուրջ փոփոխության օրակարգ, որը հնարավորություն կտա ազատել Հայաստանը այս արհավիրքից:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը