Լրահոս

19.08.2024 11:36


2 շաբաթում Երևանում հանրային տրանսպորտի մասնակցությամբ 87 ՃՏՊ է տեղի ունեցել

2 շաբաթում Երևանում հանրային տրանսպորտի մասնակցությամբ 87 ՃՏՊ է տեղի ունեցել

Վերջին 2 շաբաթում Երևանում հանրային տրանսպորտի մասնակցությամբ 87 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որոնց հետևանքով 20 քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս տվյալները ներկայացրեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը։

«20 տուժածներից 2-ը միջին և թեթև ծանրության վնասվածքներ են ստացել, իսկ թիվ 36 համարի երթուղու վթարի հետևանքով 18 քաղաքացի, այդ թվում` բեռնատարի վարորդը, տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել։ 5 քաղաքացի հիվանդանոցում բուժում են ստանում, իսկ մնացած 13-ը բուժում են ստացել և դուրս գրվել»,-ասաց Կիրակոսյանը։

Նա նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում 67 երթուղիում փաստացի սպասարկվել է ընդհանուր թվով 10 170 շարժակազմ` նախատեսված 11 811-ի փոխարեն։ Սպասարկման ենթակա է 96 միավոր հանրային տրանսպորտ, որոնցից 70–ն անսարք է, իսկ 26-ը` վթարված։

Հիշեցնենք, որ Երևանի Հերացի փողոցում օգոստոսի 11-ին ՃՏՊ էր եղել` ցորենով բարձված բեռնատարի, ավտոբուսի և թեթև մարդատար մեքենայի մասնակցությամբ։ Հիվանդանոցներ էին տեղափոխվել բեռնատարի վարորդն ու ավտոբուսի ուղևորներից 17-ը։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը