Լրահոս

19.08.2024 11:14


Օգոստոսի 19-ին հետաքրքիր աստղագիտական իրադարձություն կլինի. Բյուրականի աստղադիտարան

Օգոստոսի 19-ին հետաքրքիր աստղագիտական իրադարձություն կլինի. Բյուրականի աստղադիտարան

Այսօր հետաքրքիր աստղագիտական իրադարձություն կլինի, որն իր գագաթնակետին կհասնի Երևանի ժամանակով 22։25–ին։ Տեղեկությունը հայտնում է Բյուրականի աստղադիտարանը։

«2024 թվականի օգոստոսի 19-ին ականատես կարող ենք դառնալ հետաքրքիր աստղագիտական իրադարձության՝ Սուպեր Կապույտ Լուսին։ Այս երևույթը միավորում է երկու եզակի երկնային իրադարձություններ՝ Գերլուսին և Կապույտ Լուսին»,–ասված է հաղորդագրությունում։

Լուսնի ուղեծիրը Երկրի շուրջ իդեալական շրջանաձև չէ, այլ էլիպսաձև է, ինչի հետևանքով նրա հեռավորությունը Երկրից տատանվում է ամսվա և տարվա ընթացքում: Միջին հեռավորությունը կազմում է մոտ 382,900 կիլոմետր (238,000 մղոն):

«Գերլուսին» տերմինը պաշտոնական աստղագիտական տերմին չէ: Այն առաջին անգամ առաջարկվել է աստղագետ Ռիչարդ Նոլիի կողմից 1979 թվականին։

Իսկ ի՞նչ է Կապույտ Լուսինը։ Չնայած անվանը` Լուսինն իրականում կապույտ չի երևա։ Կապույտ Լուսինը հիմնականում վերաբերում է մեկ օրացուցային ամսվա ընթացքում երկու լիալուսինների առաջացմանը։

Այս խորագրի վերջին նյութերը