Մարտունիում «Mercedes»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա հեծանվորդին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Օգոստոսի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 21:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Ալիկ Ե.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի 47 հասցեի մոտ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Ford Transit-ին, ապա «ՎՏԲ» բանկի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հեծանվորդ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Գ.-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամաներ Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը, վիրավորին առաջինը բուժօգնություն են ցուցաբերել ՀՀ ՆԳՆ ՓԾ Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ապա շտապօգնության բժիշկները վրաերթի ենթարկվածին տեղափոխել են հիվանդանոց, ով շտապօգնության ավտոմեքենայում ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։
Պարեկներն ու ոստիկանները նրան տեղափոխել են ոստիկանության Մարտունու բաժին։
Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և հեծանիվը տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։