Կարծիք

18.08.2024 21:05


Այս պատկերն արտացոլում է նիկոլական իշխանության իրական դեմքը` փնթի, անտարբեր ու անկարող (տեսանյութ)

Այս պատկերն արտացոլում է նիկոլական իշխանության իրական դեմքը` փնթի, անտարբեր ու անկարող (տեսանյութ)

Ցույց տվեք ինձ որևէ այլ երկիր աշխարհում, որ ունենալով միահեծան իշխանություն, իրեն համարելով զարգացող երկիր` ունի նման խայտառակ ու բարձիթողի վիճակում գտնվող մայրաքաղաք, մայրաքաղաք, որտեղ քաղաքի հյուրերն են սկսում աղբ հավաքել ու ի ցույց դնել աղբի անտակ դույլերը, քաղաքի փողոցներով հոսող կոյուղաջրերը, չմաքրվող շինաղբը ու ծառերից պոկվող անխնամ ճյուղերը և այլն։

Մի՞թե սա է հայկական մայրաքաղաքի կոլորիտը, ո'չ, սա Նիկոլի ու Աննայի երրորդմասյան բնակարանի նմանվող Երևանն է։

Սիրելի' հայ մարդ, իսկ ի՞նչ ես դու անում, որ Երևանը մնա Երևան, այլ ոչ թե վերածվի մի խղճուկ ու կեղտոտ, աղտոտված բետոնյա թուրքական անցակետի։

2023 թվականի Երևանի քաղաքապետարանի կատարողականում կարդում ենք, որ հանգստի գոտիների և զբոսայգիների կառուցում ու պահպանում ծրագրով փաստացի ծախսը կազմել է 1միլիարդ 262 միլիոն 287 հազար դրամ՝ նախատեսված (ճշտված) 1,616,400.1 հազար դրամի դիմաց կամ ընդհանուր կատարողականը կազմել է 78.1%:

Մինչդեռ Երևանում կան այս` տեսանյութում ցուցադրվող վիճակում գտնվող հանգստի գոտիներ, որոնք ՔՊԿ-ական իշխանության կողմից անուշադրության են մատնված ու քաղաքացիներին ու քաղաքի հյուրերին միայն զզվանք, տհաճություն են պատճառում ու ի ցույց դնում քաղաքային իշխանության դեմքը մայրաքաղաքում։

Այս պատկերը հստակ արտացոլում է նիկոլական իշխանության իրական դեմքը` փնթի, անտարբեր ու անկարող։ Անկարող որևէ խնդիր լուծելու` ո'չ աղբն են ի վիճակի հավաքելու ու մաքրելու, ո'չ ծառերն են ի վիճակի ժամանակին խնամելու, ո'չ որևէ այլ խնդիր են ի վիճակի լուծելու, որ այս տեսքը չունենանք։

Երևան, Շիրակի 2Ա

Տեսանյութն՝ այստեղ։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը