Աշխարհ

17.08.2024 20:37


Ադրբեջանի ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները հատուկ մարտավարական վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները հատուկ մարտավարական վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումներն անցկացրել են մարտավարական–հատուկ զորավարժություններ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:

Նշվում է, որ Ս-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրների դիվիզիոնների հաշվարկների տեխնիկան, բերվելով մարտական պատրաստության, երթ է կատարել դիրքային շրջաններ և իրականացրել մեկնարկային հենակետերում վերատեղակայման, տեղանքի նախապատրաստման և քողարկման խնդիրներ։

Առաջադրված խնդիրներից է եղել նաև «պայմանական հակառակորդի հրթիռային հարվածների հետ մղումը»։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ զորավարժություններն ուղղված են եղել «զինծառայողների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների բարձրացմանը, ինչպես նաև ՀՕՊ ստորաբաժանումների մարտունակության բարձր մակարդակի պահպանմանը»:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը