Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշել է, թե բոլոր քաղաքական ուժերն էլ կամաց–կամաց պատրաստվում են առաջիկա ընտրություններին։
–Ընտրություններից հետո կուսակցությունները կոալիցիա են կազմում, որն արդարացված է: Ընտրություններին բոլոր քաղաքական ուժերը կգնան առանձին: Եթե հարկ կլինի նորից կոալիցիա կազմելու, ՕԵԿ–ը կքննարկի դա: Հիմա այդպիսի քննարկումներ չկան,–ասել է նա:
Ըստ Հեղինե Բիշարյանի՝ ՕԵԿ–ն առանձին է գնալու ընտրությունների։
–Բայց եթե այնպիսի իրավիճակ լինի, որ պետք է պետության ռազմավարության տեսանկյունից միասին գնալ, ուրեմն մենք կգնանք միասին,–ասել է նա:
Ըստ ՕԵԿ ներկայացուցչի՝ փորձը ցույց է տալիս, որ ամեն քաղաքական ուժի հետ էլ համագործակցություն լինում է, պարզապես պետք է հանդուրժողականություն ցուցաբերել:
Հեղինե Բիշարյան. «ՕԵԿ–ը ընտրություններին կմասնակցի առանձին, բայց...»