Աշխարհ

17.08.2024 12:39


Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի կենտրոնական շրջաններին․ կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի կենտրոնական շրջաններին․ կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

Գազայի հատվածի կենտրոնական Ազ-Զավայդա շրջանի վրա իսրայելական հարձակման հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ։

Ինչպես հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը, Իսրայելը հարվածներ է հասցրել պահեստին, որտեղ տեղակայված են եղել պատերազմի հետևանքով տեղահանված մարդիկ։ Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով մի ամբողջ ընտանիք է սպանվել։

Բացի այդ, հարվածներ են հասցվել նաև Ազ-Զավայդայից ոչ հեռու գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարի մոտակա տներից մեկին։ Հարձակման հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Նշվում է, որ կան վիրավորներ, որոնք տեղափոխվել են Ալ-Ավդա հիվանդանոց։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը