1 միլիարդ 218 միլիոն դրամանոց դպրոցաշինության ծրագիրը ձախողել է
62 բնակավայր ունեցող Տավուշի մարզում ընդամենը 4 դպրոցի շենք է կառուցվում՝ Կիրանցում, Գանձաքարում, Բագրատաշենում, Դովեղում։
Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շինարարությունը շուրջ 5 ամիս դադարեցված է։ Դպրոցի շինարարությունը սկսվել է 2022 թվականի վերջին, շինարարության ավարտի ժամկետի երկարաձգումից հետո, այն պետք է ավարտվեր 2024թվականի հունիսի կեսին։
Դպրոցի շենքը կառուցվում էր պետական բյուջեի 1 միլիարդ 218 միլիոն դրամ ֆինանսավորմամբ, շինարարությունը իրականացնում էր «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել՝ ե՞րբ է գործարկվելու Դովեղի նորակառույց դպրոցը։ Մարզպետարանից պատասխանել են․ <<Դովեղի նորակառույց դպրոցի շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել է կապալառուի ոչ պատշաճ աշխատանքների պատճառով>>:

Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից