Աշխարհ

16.08.2024 16:29


Վլադիմիր Պուտինը մեկնում է Բաքու

Վլադիմիր Պուտինը մեկնում է Բաքու

Վլադիմիր Պուտինը պետական այցով օգոստոսի 18-19-ը կգտնվի Ադրբեջանում, այդ մասին հայտնում են Կրեմլից:

Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև արդի միջազգային ու տարածաշրջանային խնդիրները։

Այցի արդյունքներով նախատեսվում է ընդունել պետությունների ղեկավարների համատեղ հայտարարություն, ստորագրել միջկառավարական և այլ փաստաթղթեր։

Այս խորագրի վերջին նյութերը