Լրահոս

24.11.2011 13:15


Մոտ 150 մեքենա չի կարողանում անցնել Վերին Լարսի անցակետը

Մոտ 150 մեքենա չի կարողանում անցնել Վերին Լարսի անցակետը

–Այժմ մոտ 150 մեքենա կանգած է Վերին Լարսի անցակետում՝ ճանապարհի վատ լինելու պատճառով,-կառավարության նսիտից հետո լրագրողներին ասել է ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը,–առանձին դեպքերում, եթե իրավիաճկը թույլ է տալիս, հնարավորություն են ընձեռում, որպեսզի մեքենաները քաշեն, հանեն այնտեղից։ Վրացական կողմ անցած մեքենաներն օգնություն ցույց տալիս են։

Նախարարը նաև նշել է, որ վրացական կողմի հետ հայ–վրացական համատեղ ընկերություն ստեղծելու պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի ձմռանն առաջացող նման խնդիրները նախապես կարգավորեն։

–Ձմեռն այս տարի, ցավոք, շուտ եկավ։ Մեզ մոտ էլ են մեկ–մեկ ճանապարհները փակվում։ Օրինակ, Վրաստանից դժգոհում են, թե երեք օր Աշոցքում փակ են եղել ճանապարհենրը։ Բայց երեք օր փակ չի եղել։ Կարող է երեք ժամ է եղել, կարող է 30 րոպե է եղել։ Ինֆորմացիան մի քիչ չափազանցված է փոխանցվում,–նշել է Մ. Վարդանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը