Քաղաքական

16.08.2024 14:04


Ռուսաստանի ղեկավարության և ՀՀ նոր դեսպանի միջև որևէ վստահություն չի լինի. Զատուլին

Ռուսաստանի ղեկավարության և ՀՀ նոր դեսպանի միջև որևէ վստահություն չի լինի. Զատուլին

ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը ոգով ու մտածելակերպով ավելի մոտ է Փաշինյանին, քան հեռացող Վաղարշակ Հարությունյանը: Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Նրա կարծիքով՝ Հարությունյանին Փաշինյանի թիմում էին ներառել բացառապես Ռուսաստանի բարեկամի համբավի համար, որպեսզի Մոսկվայում նրա ներկայությամբ «քողարկեն» Երևանի արտաքին քաղաքականության կուրսի փոփությունը:

«Այժմ ես որևէ պատճառ չեմ տեսնում Ռուսաստանի ղեկավարության և Փաշինյանի դաշնակից հանդիսացող նոր դեսպանի միջև որևէ վստահության ի հայտ գալու համար։ Ձևական քաղաքավարություն, իհարկե, կպահպանվի, բայց ոչ ավելին»,-վստահ է Զատուլինը։

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը օգոստոսի 14-ին Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը