Լրահոս

16.08.2024 13:04


Բախվել են «Subaru» -ն և «Benelli» մակնիշի մոտոցիկլետը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Բախվել են «Subaru» -ն և «Benelli» մակնիշի մոտոցիկլետը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ օգոստոսի 15-ին, մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Արամ Ասատրյանի վարած «Subaru» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 24-ամյա Հարություն Ղուկասյանի վարած «Benelli» մակնիշի մոտոցիկլը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը