Կարծիք

15.08.2024 14:33


Փաշինյանը հորդորում է քաղաքացիներին երկրի բյուջեին վերաբերվել ինչպես իրենց «երկրորդ գրպանի». ինչպես կասեր դասկանը՝ իյա՜, իրո՞ք. (տեսանյութ)

Փաշինյանը հորդորում է քաղաքացիներին երկրի բյուջեին վերաբերվել ինչպես իրենց «երկրորդ գրպանի». ինչպես կասեր դասկանը՝ իյա՜, իրո՞ք. (տեսանյութ)

Համաշխարհային պատմության մեջ այս աստիճանի փարիսեցի գործիչ դժվար է գտնել: Մարդը կառավարության նիստում, հայտարարում է, թե իբր գործարարները, քաղաքացիները պիտի ուրախությամբ հարկեր մուծեն, քանի որ պիտի հասկանան, որ «իրենք, հարկ վճարելով, իրենց մի գրպանից գումարը դնում են իրենց մեկ ուրիշ գրպանի մեջ»: Փաշինյանն նույնիսկ զարմանում և նեղսրտում է, որ այդ քաղաքացիների մեծ մասը Փաշինյանի այս պարզ թեզը «չեն հասկանում»:

Փաշինյանը ձևացնում է, թե չի հասկանում, թե ինչու շարքային քաղաքացիները չեն վստահում իրեն՝ երկրի բյուջեն տնօրինելու համար:

Օրինակ, նույն այդ քաղաքացիները չեն հասկանում, թե ինչու պիտի իրենց հարկերի հաշվին Փաշինյանն ընտանիքով մեկնի Գերմանիա ֆուտբոլի ֆինալը դիտելու համար:

Քաղաքացին չի հասկանում, թե ինչու «TOUR DE SEVAN 2024» Սևանի շուրջ հեծանվարշավի կազմակերպման համար պիտի վճարի ինքը:

Քաղաքացին չի հասկանում, թե ինչու պիտի ինքը վճարի միլիոնավոր դոլարներ՝ օտարերկրյա երգչներին Հայաստան հրավիրելու, առավել ևս՝ առանց «համերգ տալու», նրանց վճարելու համար:

Այդ քաղաքացուն ոչ ոք չի հարցնում. ինքը համաձա՞յն է Փաշինյանի որոշմամբ այս ծախսերն անելու հետ, թե՞ ոչ:

Այդ իսկ պատճառով էլ քաղաքացին աշխատում է, Փաշինյանի բնորոշմամբ՝ «իր երկրորդ գրպանը» գումար չդնել:

Սակայն պարզվում է, որ Փաշինյանը չի էլ իրականում զարմանում, քանի որ լավ գիտի, որ Հայաստանում արդեն իրեն շատ քիչ մարդ է վստահում:

Այդ իսկ պատճառով էլ Փաշինյանն ու իր թիմակիցները պատրաստվում են պատժամիջոցների մի մեծ արշավ սկսել այդ «երեք միլիոն քաղաքացիների դեմ», որպեսզի կարողանան իրենց այդ անվստահությունը կոմպենսացնեն՝ բյուջե գումար լցնելու համար:

Այդ մասին մենք կխոսենք մեր հաջորդ անդրադարձում:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը