Ո՞վ է Թուրքիայի համար ավելի գերադասելի. Թրա՞մփը, թե՞ Հարրիսը. մեկնաբանում են թուրք վերլուծաբանները
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից առաջ շատ երկրներում սկսվել են քննարկումները, թե իրենց երկրի համար, որ ամերիկյան գործիչը կլինի ավելի գերադասելի, կամ՝ հակառակը:
ԱՄՆ-ն համաշխարային գերտերություն է, և այդ իսկ պատճառով նրա ազդեցությունը այլ երկրների վրա մեծ է: Այդ իսկ պատճառով էլ մյուս երկրները փորձում են վերլուծել ամերիկյան նախագահական ընտրությունների արդյունքների հետևանքները իրենց երկների վրա:
Մենք ևս հետագայում կանրադառնանք այս խնդրին՝ Հայաստանի մասով, իսկ այսօր ներկայացնում ենք թուրք վերլուծաբաններից մեկի՝ HÜRRİYET-ի փորձագետ Մուրաթ Էթկինի տեսակետն այս հարցի վերաբերյալ:
Ըստ այս թուրք փորձագետի՝ Թուրքիան ԱՄՆ-ի հետ հարաբերություններում երկու հիմնական խնդիր ունի.
-Առաջինը ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն է Սիրիայում PKK-ի հետ կապված ուժերին:
-Երկրորդը F16-ն է և այլ զինտեխնիկա, որը Թուրքիան ցանկանում է գնել F35-ի բացակայության դեպքում։
Թրամփն էր, որ Թուրքիային դուրս թողեց F35 ծրագրից։ Ավելի ուշ նա հիմնավորեց Թուրքիայի կողմից Ռուսաստանից S400-ի գնումը նրանով, որ «մենք չենք վաճառել Patriots-ը»,- նշում է փորձագետը:
«Թրամփը Թուրքիայի «հայտնի հակառակորդն» է,- նշում է նա, հատկապես ընդգծելով, որ նույն ԱՄՆ-ն վաղուց որոշում էր կայացրել Հունաստանին մատակարարել F35 կործանիչները:
Ավելին, ԱՄՆ-ն ոչ միայն հրաժարվել է F35 կործանիչները մատակարարել Թուրքիային, այլև չի տրամադրում նույնիսկ հին F 16-եր, որի դիմաց, ի դեպ Անկարան վաղուց էր վճարել Միացյալ Նահանգներին:
Սակայն, ըստ թուրք վերլուծաբանի, իրավիճակը չի փոխվի, եթե Թրամպի փոխարեն Սպիտակ տան տերը դառնա դեմոկրատ թեկնածուն:
Ըստ նրա, Հարրիսն ավելի բաց է, քան Բայդենը Ուկրաինայի իսրայելամետ հարցի վրա ռազմաարդյունաբերական լոբբիների ազդեցության և Կոնգրեսում հակաթուրքական էթնիկ լոբբիների ազդեցության նկատմամբ:
Ինչ վերաբերում է տարածաշրջանին, եթե Հարրիսը կամ մեկ այլ դեմոկրատ ընտրվի, ապա չպետք է սպասել, որ Թուրքիան կհայտնվի ավելի հարմարավետ իրավիճակում՝ PKK-ի դեմ պայքարից մինչև իսրայելա-պաղեստինյան հարց, Ուկրաինայի հակամարտությունից մինչև Արևելյան Միջերկրական ծով:
Ըստ թուրք վերլուծաբանի, Թուրքիան կարող է ստիպել ԱՄՆ-ին անդրադառնալ իր շահերին, բացառապես այն դեպքում, երբ նրանք տեսնեն Թուրքիայի ուժը տարածաշրջանում և հասկանան, թե ինչ կարող են կորցնել Անկարայի հետ վատ հարաբերություններ ունենալու դեպքում:
Հ.գ.
Մեր կողմից ավելացնենք, որ Թուրքիայի փորձերը լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, դա միջոց է լուծելու իրենց գլխավոր խնդիրը, այն է՝ ստանալ Արևմուտքից ավելի մեծ աջակցություն, տարածաշրջանում տարածելու իր իր ազդեցությունը, լինի դա Միջին Արևելքում, Կովկասում թե Կենտրոնական Ասիայի երկրներում:

Աղբյուրը՝ zham.am