Լրահոս

15.08.2024 07:49


Երեխան շրջանցել է բատուտը, հայտնվել լողավազանում․ բժիշկները կարողացել են փրկել նրա կյանքը

Երեխան շրջանցել է բատուտը, հայտնվել լողավազանում․ բժիշկները կարողացել են փրկել նրա կյանքը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 12-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը փրկել է 1.5 տարեկան տղա երեխայի կյանքը։

Այդ օրը Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գործող «Էլ Գարդեն»-ի լողավազանից ջրահեղձ լինելու հետևանքով «ջրահեղձություն» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների 01 խումբը ծայրահեղ վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխայի։

Մինչ հիվանդանոց տեղափոխելը շտապօգնության բժիշկներն են առաջին բուժօգնությունը ցուցաբերել, ապա արդեն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկները, ինչի շնորհիվ երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել։

Պարզվել է, որ նույն օրը երեխան, ով Արարատի մարզի բնակիչ 1.5 տարեկան Լևոն Ի.-ն է, գտնվելիս է եղել «Էլ Գարդեն» բացօթյա հանգստյան համալիրում, որտեղ աշխատակիցների անուշադրության և անփութության պատճառով երեխան շրջանցել է բատուտը և հայտնվել լողավազանում։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Երեխան մի քանի օր մնալու է բժիշկների հսկողության տակ։

Այս խորագրի վերջին նյութերը