Մեկնաբանություն

14.08.2024 02:58


Ծխի մեջ կորած մայրաքաղաքը և «բնապահպանների» լռությունը

Ծխի մեջ կորած մայրաքաղաքը և «բնապահպանների» լռությունը

Մի քանի օր է, ինչ Երևանի Նուբարաշեն համայնքի աղբավայրն այրվում է (Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները պարբերաբար ահազանգում են այդ մասին)։ Դա բնապահպանական աղետ է։ Օդը կեղտոտվում է, արտադրվում են թունավոր նյութեր։ Տարածքի բնակիչների համար ստեղծվել են անտանելի պայմաններ։

Մի քանի ընտրություն ժամանակակից աղբավայրի կառուցման խոստում տված «Քաղաքացիական պայմանագիրը» ծխի ու գարշահոտի մեջ է թողել հպարտ քաղաքացիներին։ Սա Նիկոլ Փաշինյանի ու Տիգրան Ավինյանի իրական դեմքն է։ Նրանց ստախոս էությունը։

Նիկոլենք թքած ունեն քաղաքացիների կյանքի, առողջության ու ապրուստի արժանապատիվ պայմանների ապահովման վրա։ Դրանք հազարավորներին դրեցին հողի տակ, էլ ուր մնաց, թե աղբի այրումից առաջացած խնդիրներով մտահոգվեն։

Նիկոլենցից իրենց էությամբ չեն տարբերվում նաև, այսպես կոչված, բնապահպանները։ Վերջիններս իրենց հետույքն ու մարմնի այլ մասերը պատառոտում են, երբ կա դրսի պատվեր ու կանխիկ գումար։ Նաև՝ Հայաստանի շահերի դեմ գործելու հրահանգ։ Մնացած դեպքերում լուռ են։

Սրանք մեր երկրի հանքերի շահագործման դեմ են հանդես գալիս։ Ցույց են տալիս, թե, իբր, մտահոգված են բնության պահպանությամբ ու մարդկանց կյանքի համար վտանգավոր արտանետումներով, բայց իրականում «բնապահպանի» անվան տակ թշնամու օգտին են աշխատում։

Օրեր շարունակ Նուբարաշենի աղբավայրն այրվում է, մայրաքաղաքի գլխին ծուխ է կուտակվում, բայց մի հատիկ «բնապահպան» չխոսեց այդ մասին, կոկորդը չպատռեց, չպառկեց աղբ բերող մեքենայի կամ քաղաքապետարանի դիմաց։

«Բնապահպանները» լուռ են, քանզի դրանք լրիվ այլ ֆունկցիա են կատարում մեր երկրում։ Դիվերսանտի դեր։ Իրենց ոչ թե մեր բնությունն ու մարդկանց առաղջությունն է հետաքրքրում, այլ իրենց լափած գումարը։ Իրենք, օրինակ, դեմ են, որ Ամուլսարի հանքը շահագործվի, բայց եթե թշնամին գրավի մեր տարածքներն ու ինքը շահագործի ոսկու հանքավայրը, ապա «բնապահպանները» ոչ մի խնդիր չեն տեսնի, ինչպես որ չեն տեսնում, երբ թշնամին շահագործում է գրավված Արցախի հանքավայրերը։

«Բնապահպանները» մեր երկրում գործող 5–րդ շարասյան ներկայացուցիչներ են, որոնք նիկոլենցից ոչ պակաս են վնաս տվել ու տալիս մեր երկրին։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը