Լրահոս

13.08.2024 17:33


Արարատում հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվել է

Արարատում հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվել է

Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ–ն։

«Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը ՌԴ քաղաքացի 42-ամյա տղամարդու դին է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին` ժամը 11.57-ին, Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի 6-րդ շենքի մոտ տղամարդու դի էր գտել։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել:

Այս խորագրի վերջին նյութերը