Սոցիոլոգի կարծիքով՝ ընտրողների միայն 1/3–ը հստակ գիտի, թե ում է տալու իր ձայնը
«Չե՞ք կարծում, թե գալիք խորհրդարանական ընտրություններն առանձնանալու են նրանով, որ ընտրազանգվածի մի ստվար հատված արդեն կողմնորոշվել է, թե ում ձայն չի տալու» հարցին «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը «7օր»–ի հետ զրույցում պատասխանել է.
-Սովորաբար ընտրողների 1/3–ը կայուն զանգվածն է, որը կողմնորոշված է և հստակ գիտի, թե ում կամ ինչ ուժի է տալու իր ձայնը։
Ըստ նրա՝ մյուս 1/3–ը բավականին ապակողմնորոշված է, և միայն ընտրություններից մեկ–երկու շաբաթ առաջ է որոշում՝ ում օգտին քվեարկել, իսկ վերջին 1/3 մասն ընդհանրապես չի մասնակցում ընտրություններին, ինչը բնորոշ է հետխորհրդային բոլոր երկրներին։
–Դա բնակչության ընդհանուր մենթալիտետ է,–կարծում է սոցիոլոգը։

7or.am