Աշխարհ

13.08.2024 18:38


Շվեյցարիայում մշակում են ձուկ-ռոբոտ օվկիանոսի ուսումնասիրման համար, որից չեն վախենում ծովի բնակիչները

Շվեյցարիայում մշակում են ձուկ-ռոբոտ օվկիանոսի ուսումնասիրման համար, որից չեն վախենում ծովի բնակիչները

Շվեյցարիայի բարձրագույն տեխնիկական դպրոցի (Ցյուրիխ) ինժեներային ֆակուլտետի ուսանողները փորձում են ստեղծել նորագույն ռոբոտներ, որոնք կարող են փոխել համաշխարհային օվկիանոսի ուսումնասիրման մոտեցումը, տեղեկացրել է CNN-ը։

«Եվա» ձուկ-ռոբոտը թափահարում է իր սիլիկոնե պոչը ներսում ամրացված պոմպերով և լողում Ցյուրիխի լճի սառը ջրերում, որտեղ այն փորձարկում է SURF-eDNA ընկերությունը։ Ուսանողների խումբը վերջին երկու տարում փորձել է ստեղծել փափուկ ձուկ-ռոբոտներ, որոնցից վերջինը «Եվան» է։

«Մենք «Եվայի» օգնությամբ կարող ենք մտնել էկոհամակարգ, որը հետազոտում ենք,- CNN-ին ասել է մագիստրատուրայի ուսանող Դենիս Բաումանը՝ ավելացնելով, որ բիոմիմետիկ դիզայնը թույլ չի տալիս այլ ձկների կամ ծովի բնակիչների վախենալ նրա ներկայությունից։- Մենք կարող ենք խառնվել էկոհամակարգին»։

Ձուկ ձևանալու «Եվայի» ունակությունը նրա միակ օգուտը չէ։ Ինքնավար ստորջրյա սարքը (AUV) ունի նաև տեսախցիկ և սոնար, որը հատուկ ալգորիթմի հետ միասին թույլ է տալիս նրան խուսափել խոչընդոտներից։

Ինքնատիպ ռոբոտը նաև շրջակա միջավայրից ԴՆԹ հավաքելու զտիչ ունի, որը հայտնի է որպես «էԴՆԹ»։ Դրա մասնիկները կարող են ուղարկվել լաբորատորիա՝ սեքվենավորման համար, որպեսզի պարզեն, թե կենդանիների ինչ տեսակներ են ապրում այդ ջրային տարածքում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը