-Ես չեմ սպասում, որ Աստանայում ինչ-որ բեկումնային փաստաթուղթ կամ քննարկում կլինի,-ԱԺ ճեպազրույցների ժամանակ դեկտեմբերին Ասատանայում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպմանն անդրադառնալով' ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը։
Ստեփան Սաֆարյանն էլ նշել է, թե ցանկացած սպասելիք և ակնկալիք պետք է ունենան ոչ միայն տեսական, այլև գործնական լուրջ հնարավորություն կամ հավանականություն։ Նա նշել է, որ այսօր, երբ հրադադարի կարգի խախտումների ֆոնն աննախադեպ բարձր է, և ողջ տարածաշրջանն ու բոլոր շահագրգիռ կողմերը կանգնած են այդ նոր իրավիճակի հետ համակերպվելու առջև, ինքը չի կարծում, թե կարգավորման շուրջ որևէ համաձայանգրի ստորագրումը կարող է հավանական դառնալ, երբ երկու երկրների նախագահները միմյանց պատմության դասեր են տալիս, հոխորտում են և այլն։ Նրա խոսքերով՝ առայժմ կա իրավիճակը մեղմելու և ինչ-որ չափով հետ շրջելու անհրաժեշտություն։
ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն ասել է, թե ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում բավական լարված ժամանակահատված է, և շատ վտանգավոր է հրապարակ բերել այնպիսի որոշումներ կամ առաջարկներ, որոնք կարող են իրավիճակը տանել անկանխատեսելի սրացումների։ Հետևաբար Ա. Շահբազյանը չի կարծում, թե նման բան կարող է լինել։
-Շատ ավելի հավանական է, որ Աստանայում կշարունակվի, կամ բանակցությունները կանցնեն այն ոգով, ինչ որ արձանագրվեց ՌԴ նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցություններում։ Այսինքն այս փուլում, ամենակարևորը, վիճակի կայունացմանը, սահմանային միջադեպերի կանխմանը, լարումը մեղմացնելուն ուղղված խնդիրներ կարծարծվեն, և փորձ կարվի ամրագրել։ Առայժմ չեմ կարծում, որ ավելին պետք է արվի,-ասել է նա։
Ինչ վերաբերում է հակամարտության լուծման վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ՌԴ միջնորդության շնորհիվ հարցը մոտ ժամանակներս լուծում պետք է ստանա, Ա. Շահբազյանն ասել է, թե լուծում ասվածը հարաբերական հասկացողություն է.
-Այստեղ փուլային, առաջ գնալու խնդիրներ կան։ Չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանից սկսած մինչև պարզ հայ կամ այլազգի այլ քաղաքացի հավատում է, թե այդքան արագ կարող են խնդիրներ լուծվել, քանի որ որքան խնդիրները կոնկրետանում են, այնքան բարդանում է հարցը դետալների պարագայում։ Այնպես չէ, որ այս խնդիրը կարող է արագ լուծումներ ստանալ։
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն ասել է, թե իրենք ուշադրությամբ են հետևելու Աստանայի հանդիպմանը, սակայն որքան իրեն հայտնի է, հայ-ադրբեջանական որևէ փաստաթուղթ ստորագրելու մասին խոսք չկա։
-Հայտնի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վիեննայում մշտական խորհրդի նիստի ժամանակ զեկուցել են և արել են առաջարկություն՝ ընդունելու մի անցումային շրջանակային փաստաթուղթ, որը հիմք կդառնար հետագա բանակցությունների համար։ Դա կստորագրվի Աստանայում թե ավելի ուշ, դժվարանում եմ գնահատել, բայց կարծում եմ, որ երբ Աստանայի արդյունքներն ամփոփելու լինենք և Հայաստանում սկսենք քննարկել, մենք կարևոր եզրագծային, շրջադարձային մի փուլի մասին ենք խոսելու,-ասել է նա։
Ղարաբաղյան խնդրի կարգավորումը մոտ ժամանակների խնդիր նա չի համարում։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Աստանայից դրական արդյունքներ արձանագրելու ակնկալիքներ ունի։ Նա նշել է, որ շատ դժվար է կանխորոշումներ անել, բայց ճանապարհային քարտեզ կամ հայտարարություններ Աստանայում չեն լինելու, պարզապես բանակցելու են նորից։ Նրա կարծիքով՝ ավելի շատ խոսվելու է Ադրբեջանը որպես պատերազմի հրձիգ պետություն ներկայացնելու մասին։
Խորհրդարանն Աստանայից մեծ ակնկալիքներ չունի

Արփի Բեգլարյան