Աշխարհ

12.08.2024 08:00


Գազայում զոհերի 24%-ը երիտասարդներ են, վիրավորների մոտ 70%-ը՝ կանայք և երեխաներ

Գազայում զոհերի 24%-ը երիտասարդներ են, վիրավորների մոտ 70%-ը՝ կանայք և երեխաներ

Պաղեստինի կենտրոնական վիճակագրական բյուրոյի տվյալներով՝ շրջափակված ափամերձ անկլավում զոհերի 24%-ը երիտասարդներ են (18-29 տարեկան), հայտնում է Al Jazeera-ն։

Ըստ բյուրոյի տվյալների, Գազայում վիրավորների մոտ 70%-ը կանայք և երեխաներ են, միաժամանակ մոտ 10․000 մարդ անհայտ կորած է, իսկ երկու միլիոնը տեղահանված, ըստ բյուրոյի:

Վիճակագրական բյուրոյի հայտարարության մեջ ասվում է նաև, որ նույն ժամանակահատվածում գրավյալ Արևմտյան ափին իսրայելական ուժերի կողմից սպանվել է 620 պաղեստինցի, որոնց 75%-ը 30 տարեկանից ցածր է եղել։

Բյուրոյի տվյալները ցույց են տվել նաև, որ Գազայում 34 մարդ մահացել է թերսնումից, իսկ մոտ 3500 երեխա սննդի պակասի պատճառով մահվան վտանգի տակ է։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը