Թուրքիայի ԱԳՆ.«Երևանում հայ և թուրք գործարարաների միջև ստորագրված հուշագիրը ոչ մի կապ չունի պետության հետ»
Ինչպես հայտնում է «АПА» գործակալությունը, Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը չի ճանաչում Երևանում հայ և թուրք գործարարների միջև կայացած բիզնես ֆուրումը, ինչպես նաև կողմերի միջև ստորագրված հուշագիրը և որ այն ոչ մի կապ չունի պետության հետ։
Թուրքիայի ԱԳՆ մամլո ծառայությունը նաև հաղորդել է, որ Թուրքիան չի կարող պետական մակարդկով որևէ առևտրային համագործակցություն ունենալ ցանկացած երկրի հետ, որի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի։
–Արտասհամանից ֆինանսավորվող ծրագրերի իրականցման փորձը որևէ կապ չունի թուրքական պետության հետ։ Մենք կտրականապես տրամադրված ենք, որ նրանք, ովքեր փորձում են որևէ ծրագրի շրջանակներում հարևան երկրում գործ ստեղծել՝ պետք է առաջին հերթին հաշվի առնեն Ադրբեջանին, որպեսզի չվնասեն մեր հարաբերությունները։ Բոլորին հայտնի է, որ Թուրքիայի հանրապետությունը պաշտպանում է Ադրբեջանի արդարացի պայքարը հանուն գրավված տարածքների և չի նահանջի այդ դիրքից,–հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ–ն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22–23–ը Երևանում կայացել է հայ և թուրք գործարարների համաժողովը, որի ժամանակ ստորագրվել է համագործակցության հուշագիր, որը նախատեսում է երկու երկրների արդյունաբերողների միջև կապերի աշխուժացում, ինչպես նաև գործարար կառույցների լոբբինգ հայ–թուրքական սահմանի բացման հարցում: