Մեկնաբանություն

10.08.2024 22:41


Գյումրիի քաղաքապետարանը Սամվել Բալասանյանի տնամերձ բոստա՞նն է

Գյումրիի քաղաքապետարանը Սամվել Բալասանյանի տնամերձ բոստա՞նն է

Լուրեր են տարածվում այն մասին, որ Գյումրիի գործող քաղաքապետին փոխարինելու է Սամվել Բալասանյանի զարմուհին։ Եթե լուրերը ճիշտ են, ապա ստացվում է, որ «Բալասանյան» դաշինքի մի ներկայացուցչին փոխարինելու է մեկ այլ ներկայացուցիչ։ Թե ինչու է այս «ռակիրովկան» արվում, կարելի է կռահել։

Գյումրիի գործող քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը Բալասանյանի թիմակից է համարվում, սակայն դատելով ամենից՝ նրան «քցում» է Բալասանյանն ու ցանկանում Գյումրիի քաղաքապետարանը վերածել տնամերձ բոստանի, որտեղ բացառապես իր տնեցիներին է ուզում տնօրեն կարգել։ Տվյալ դեպքում՝ քրոջ աչոնիկին։

Բալասանյանն իր այս ծրագիրը կյանքի կոչելու երկու տարբերակ ունի՝ կա՛մ պայմանավորվում է Նիկոլ Փաշինյանի ՔՊԿ–ի հետ, կա՛մ Գյումրիի ավագանի անցած մյուս ուժերի հետ։ Քանզի առանձին վերցրած «Բալասանյան» դաշինքը չունի այնքան քվե, որպեսզի իր ուզած մարդուն քաղաքապետ դարձնի։

Կյանքը ցույց է տվել, որ Բալասանյանը միշտ պայմանավորվում է օրվա իշխանության հետ։ Երեկ դա ՀՀԿ–ն էր, այսօր՝ ՔՊԿ–ն է։ Արանքներում եղել են ՕԵԿ–ն ու ԲՀԿ–ն, բայց դա չի խանգարել, որպեսզի Բալասանյանն իր լայն ճակատի վրա բոլոր կուսակցությունների համար տեղ պահի, թեև կարող էր մեկ բառ գրել ու հանգիստ թողնել սեփական ճակատը։

Մի խոսքով, Բալասանյանը օրվա իշխանության «մարդն» է։ Ավելի ճիշտ՝ «կնիկը», որը պառկում է նրա տակ, ով այդ պահին իշխանություն է։ Բայց ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։ Գյումրեցիները պետք է Փաշինյան–Բալասանյան զույգին վռնդեն Գյումրիի քաղաքապետարանից՝ վերջ դնելով «պուտանկությանը»։ Նաև՝ պետության վրայից մաքրեն Գյումրիից քայլելով եկած և իշխանությունը «ճշտով» ստացած Նիկոլին։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը