Հայ-թուրքական հարաբերությունները պետք է դիտարկել երկու հարթակի վրա՝ բովանդակության և գործընթացի:
Թերևս բնական է ենթադրել, որ բովանդակային հարցում լուծման հասնելու համար պետք է անցնել գործընթացով: Բայց հայ-թուրքական հարաբերությունների դեպքում թուրքական կողմի համար գործընթացը միշտ եղել և մնում է նպատակ այլ ոչ թե միջոց: Մի կողմից թուրքերը լավ են գիտակցում, որ իրենց կողմից առաջադրված նախապայմանները՝ ցեղասպանությանմիջազգայինճանաչումիցհրաժարվելը, հողայինպահանջներիցհրաժարվելըևԼՂՀհարցումորևէ, գոնեմասնակիլուծումըինպաստԱդրբեջանի անընդունելի են Հայաստանի համար:
Մյուս կողմից, զգալով միջազգային հանրության ճնշումը սահմանը բացելու և ցեղասպանության ճանաչման հարցով, թուրքերը մշտապես ձգտել են ցույց տալ աշխարհին, որ հայերի հետ կա բանակցային գործընթաց, և օրակարգի հիմնական հարցերը՝ հողային պահանջները և ցեղասպանության հարցը ակտիվ քնարկվում են: Հետևաբար, համոզել աշխարհին, որ պետք չէ միջամտել և խանգարել այդ հարցերի հանգուցալուծմանը, որոնք կբերեն սահմանի բացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:
Նախորդ իշխանությունների օրոք, թեև գույություն ունեին հայ-թուրքական ինտենսիվ բանակցություններ, հայկական կողմը առիթ չի տվել թուրքական կողմին շահարկելու ո՛չ գործընթացի առկայությունը, ո՛չ դրա բովանդակությունը, պնդելով բանակցությունների գաղտնիության վրա:
Այսօր, իմ համոզմամբ, Թուրքիայի նկատմամբ վարվող քաղաքականության հիմնական բացթողումը այս բանակցությունների հրապարակայնացումն է և՛ գործընթացի և՛ քննարկվող հիմնական դրույթների բովանդակության առումներով:
Թուրքական դիվանագիտությանը վերջին տարիներին հաջողվել էր իր առավել կոշտ նախապայմաններին տալ միջազգային հանրության համար առավել ընկալելի ձևակերպումներ:
Ցեղասպանության գործընթացից հրաժարումը ստացել էր պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկի տեսքը:
Հողային և պահանջատիրական խնդիրը ձևակերպվել էր դիվանագիտական հարաբերություններ հաստատելու միջոցով սահմանների փոխադարձ ճանաչման առաջարկում:
Այսօր արդեն անհերքելի փաստ է, որ և՛ հանձնաժողովի և՛ դիվանագիտական հարաբերությունների հարցը հայ-թուրքական բանակցությունների օրակարգում է, և դրանց շուրջ արդեն կա սկզբունքային համաձայնություն: Սա ի լուր աշխարհի հայտարարվեց ապրիլի 22- ին:
Այնքան ժամանակ, քանի դեռ «ճանապարհային քարտեզ» անվանումը ստացած այդ փաստաթղթի բովանդակությունը բաց չէ հանրության համար, թուրքական կողմը և՛ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, և՛ հանձնաժողովի ստեղծումը միջազգային հանրությանը հաջողությամբ ներկայացնելու է որպես ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հանձնաժողովի ստեղծում և հայկական կողմից հողային որևէ պահանջի լիակատար բացակայություն:
Ավելին, եթե նույնիսկ փաստաթղթում այդ երկու հարցերում հայկական կողմի համար դիվանագիտական տեսանկյունից ավելի ընդունելի ձևակերպումներ են տեղ գտնել, հետագայում Թուրքիան այդ փաստաթուղթը միևնույն է շահարկելու է որպես հենց պատմական հանձնաժողովի և հողային տարածքների շուրջ հայերի հետ համաձայնության ապացույց:
Այսօր ակնհայտ է, որ Հայաստանը մտել է մի գործընթացի մեջ, որի նկատմամբ չունի հսկողություն և որի վրա չունի ազդելու լծակներ: Ճանապարհային քարտեզի առկայության մասին ապրիլի 22-ի համատեղ հայտարարությամբ Հայաստանն արդեն բանակցություններում իրեն վերաբերող մասն ավարտել է, և գործընթացն ու դրա հետագա զարգացումներն անկախ իրենից թողել է թուրքական կողմին:
Հարկ է առանձին անդրադառնալ հայտարարության համար ընտրված օրվան: Անկախ այն բանից, թե ապրիլի 24-ի նախօրեին նման հայտարարությունը պարզապես պատահականություն է, թե դա արվել է միտումնավոր, ինչ որ մեկի առաջարկով, կամ գուցե պնդմամբ, դրա փոխարեն ինչ որ բանի ակնկալիքով, սա անհասկանալի է և անընդունելի:
Ցավոք, այսօր արդեն, դատելով Հայաստանի և Թուրքիայի պաշտոնական հայտարարություններից, ակնհայտ է դառնում, որ ժամկետի ընտրությունը եղել է Թուրքիայի պարտադրանքը: Սրանով Հայաստանը նպաստեց թուրքական այն թեզի հաստատմանը, որ ցեղասպանության ճանաչման հարցը սփյուռքի այլ ոչ թե Հայաստանի խնդիրն է՝ սրանով նաև սփյուռքի և Հայաստանի միջև վտանգավոր անջրպետի հիմք ստեղծելով:
Վերադառնալով փաստաթղթին, պետք է նշել, որ «Ճանապարհային քարտեզ» տերմինի օգտագործումը նույնպես անհասկանալի է: Սրանով մենք ակամա զուգահեռներ ենք անցկացնում արաբա- իսրայելական հակամարտության հետ, որն ամենաբարդ ծալքերով լի, 1948-ից ի վեր չլուծված խնդիր է : Բնականաբար միջազգային հանրության մտքում պատկերվում է հայ-թուրքական հարցերի նույնչափ բարդ կծիկ, որի լուծումը կպահանջի քայլերի անվերջ հերթականություն և երկար ժամանակ: Մինչդեռ հայ-թուրքական «թնջուկը» շատ պարզ է՝ Թուրքիան անարդարացիորեն փակել է սահմանը և առանց նախապայմանների պետք է բացի այն:
Գործընթացի առավել մտահոգիչ խնդիրը դրա զուգահեռումն է ղարաբաղյան հարցի հետ: Ճիշտ է, ղարաբաղյան խնդիրը պաշտոնապես ներառված չէ հայ- թուրքական երկկողմ քննարկումների օրակարգում: Եվ սա բնական է, այլապես թուրքական կողմի այդ նախապայմանը կլիներ բացահայտ, և բանակցություններն ի սկզբանե անիմաստ կլինեին: Նախկինում նույնպես Ղարաբաղի հարցը չի ներառվել բանակցություններում, բայց թուրքերը նաև հրապարակավ այդ խնդիրն արծարծելու, և հայ-թուրքական բանակցություններին զուգահեռ խնդիր դարձնելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ չկար հրապարակային գործընթաց, որին կարելի էր կապել Ղարաբաղի հարցը: Այսօր սակայն ղարաբաղյան խնդիրը դարձել է հայ-թուրքական հարաբերություններին զուգահեռ, փոխկապակցված հարց, որտեղ թուրքերը Հայաստանի և Ադբեջանի հետ հավասար հիմնական դերակատար են դարձել: Այսօր մեր կողմից վարած քաղաքականության արդյունքում թուրքերն իրավունք են ստացել առանց Հայաստանի գործոնը հաշվի առնելու համարձակորեն քննարկել ղարաբաղի հարցը և՛ իրենց երկկողմ հարաբերություններում և՛ տարածաշրջանային հարցերում: Թուրքիա-Ռուսաստան, Թուրքիա- ԱՄՆ հարաբերությունների օրակարգում ղարաբաղյան խնդիրն այսօր առաջնային հարցերից է: Նման բան երբևէ չի եղել նախկինում: Թուրքիան այսօր իրավունք է ստացել նախաձեռնելու տարածաշրջանային հավաք Թուրքիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ, որտեղ ըստ Թուրքիայի արտգործնախարարի քննակվելու են ոչ միայն տարածաշրջանային հարցեր և հայ-թուրքական հարաբերությունները, այլև ղարաբաղյան կարգավորման խնդիրը:
Թուրքիան այսօր կարող է գործել այնպես, ինչպես ցանկանում է: Նա արդեն ունի Հայաստանի հրապարակային համաձայնությունը հիմնական երկկողմ խնդիրների շուրջ, և հիմա արդեն ինքն իր ցանկությամբ և հայեցողությամբ կորոշի, թե երբ և ինչ պայմաններով բացի սահմանը: Թուրքիան ունի երկու տարբերակ՝ կամ սպասել, որ ԼՂ հարցում լինի որևէ առաջընթաց, օրինակ որոշ տարածքների վերադարձի տեսքով, որը կգոհացնի Ադրբեջանին և դրանից հետո միայն բացի սահմանը, կամ՝ կբացի սահմանը այն դեպքում, եթե ունենա երաշխիքներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Եվրոպայից, որ ղարաբաղյան խնդիրն ի վերջո կարգավորվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Դրա իրավական հիմքն այսօր ունեն բոլորը: Խոսքը Մոսկվայում նոյեմբերին Հայաստանի կողմից ստորագրված հռչակագրի մասին է, որտեղ նշվել է որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միջազգային ատյանների կողմից ընդունած որոշումերի հիման վրա: Այս փաստը մի անգամ արդեն օգտագործվել է Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի կողմից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս Մոսկվա կատարած այցի ընթացքում համատեղ ասուլիսի ժամանակ:
Որքան էլ թույլ տրված բացթողումների հետևանքով ստեղծված իրավիճակը բարդ է, դիվանագիտության մեջ չկան անշրջելի գործընթացներ: Հարկ է գիտակցել իրավիճակի բարդությունը և ճիշտ քայլեր անել այն շտկելու համար:
Առաջին հերթին սահմանի բացման խնդիրը պետք է դարձնել երկկողմ ճանապարհ: Ճիշտ է, սահմանը փակել է Թուրքիան, և Հայաստանը միշտ հայտարարել է, որ պատրաստ է հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայամանների: Բայց քանի որ այսօր Թուրքիան սահմանի բացման խնդիրը դարձրել է մեզ համար խիստ վտանգավոր դարձած գործընթացում առևտրի առարկա, հայկական կողմը պետք է հայտարարի, որ Թուրքիայի կողմից սահմանը բացելու համաձայնությունից հետո, ինքն էլ իր կողմից սահմանի բացման համաձայնություն պետք է տա: Սրանով Հայաստանը կվերականգնի կարևոր լծակ դեռևս ավարտին չհասած այս գործընթացում:
Երկրորդ՝ հայկական կողմը պետք է հստակ և հնարավորինս կարճ ժամկետային սահմանափակումներ դնի Թուրքիայի առաջ՝ սահմանը բացելու հարցում, այլապես հայտարարի բանակցություններից դուրս գալու մասին: Քանի որ Հայաստանի նախագահն, արդեն ըստ էության հայտարարել է, որ այդ ժամկետը հոկտեմբերից շուտ չի լինելու, անհրաժեշտ է, որ հստակ հայտարարվի, որ նախագահը չի գնա Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու, եթե մինչ այդ արդեն սահմանը բաց չլինի, և չգործի երկաթգիծը:
Եվ վերջապես, քանի որ գործընթացը մեզանից անկախ հայկական կողմի համար ոչ շահեկան հրապարակայնություն է ստացել, հայկական կողմը պետք է հնարավորինս արագ հրապարակայնացնի թե ճանապարհային քարտեզի, թե դրանից բխող հնարավոր փաստաթղթերի բոլոր կետերը: Ընդ որում կարևոր է, որ հայկական կողմը հստակ ներկայացնի, թե փաստաթղթում տեղ գտած յուրաքանչյուր դիվանագիտական նուրբ ձևակերպման տակ ինչ է հասկանում հայկական կողմը: Միայն այս դեպքում հնարավոր կլինի կանխել Թուրքիայի կողմից այս բանակցությունների և՛ գործընթացի և՛ բովանդակության շարունակական շահարկումը մեզ համար անբարենպաստ լույսի ներքո:
Բացթողումները շտկելու ժամանակը
Հայ-թուրքական հարաբերությունները պետք է դիտարկել երկու հարթակի վրա՝ բովանդակության և գործընթացի:
Թերևս բնական է ենթադրել, որ բովանդակային հարցում լուծման հասնելու համար պետք է անցնել գործընթացով: Բայց հայ-թուրքական հարաբերությունների դեպքում թուրքական կողմի համար գործընթացը միշտ եղել և մնում է նպատակ այլ ոչ թե միջոց: Մի կողմից թուրքերը լավ են գիտակցում, որ իրենց կողմից առաջադրված նախապայմանները՝ ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը, հողային պահանջներից հրաժարվելը և ԼՂՀ հարցում որևէ, գոնե մասնակի լուծումը ի նպաստ Ադրբեջանի անընդունելի են Հայաստանի համար:

Հոդվածը տպագրվել է «168 ժամ» պարբերականում