Քաղաքական

09.08.2024 09:46


ԱՄՆ-ն փորձում է ՀՀ-ին օգտագործել Անդրկովկասում իրավիճակն ապակայունացնելու համար. Վլադիմիր Վասիլև (տեսանյութ)

ԱՄՆ-ն փորձում է ՀՀ-ին օգտագործել Անդրկովկասում իրավիճակն ապակայունացնելու համար. Վլադիմիր Վասիլև (տեսանյութ)

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վլադիմիր Վասիլևը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե Օ’ Բրայենի խոսքերը վերաբերում են նրան, որ Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, ինչը ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական ինժինիրինգի հերթական օրինակն է՝ համաշխարհային հանրության աչքում Վաշինգտոնին անհրաժեշտ «իրականությունը» սարքելու ձգտումը, որը ոչ մի կապ չունի իրականում տեղի ունեցողի հետ:

Ամերիկագետի կարծիքով՝ ԱՄՆ-ն շատ ակտիվորեն փորձում է Հայաստանին օգտագործել Անդրկովկասում իրավիճակն ապակայունացնելու համար:

«Ես լիովին համաձայն եմ Զախարովայի հայտարարության հետ մի պարզ պատճառով, որ այն ներկայացնում է ոչ միայն նրա անձնական կարծիքը, այլ արտաքին քաղաքական գերատեսչության կարծիքը, որը հենվում է տեղեկատվական լայն բազայի վրա, մեր դեսպանատան զեկույցների, ամերիկյան մամուլի ուսումնասիրության և այլ մարմինների տվյալների վրա, որոնք զբաղվում են տեղեկատվության հավաքագրմամբ այն մասին, թե ինչ է կատարվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Եվ այս առումով իսկապես պետք է ելնել նրանից, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս շատ ակտիվ փորձում է օգտագործել Հայաստանը Անդրկովկասում իրավիճակի կարճաժամկետ և երկարաժամկետ ապակայունացման համար։

Եվ այս դեպքում, դա իսկապես կապված է հենց Ռուսաստանի Դաշնության արտաքին պարագծով իրավիճակը հրկիզելու կամ իրավիճակն ապակայունացնելու ամերիկյան ծրագրերի հետ՝ համարելով, որ այդ ապակայունացումը կարող է տարածվել նաև Ռուսաստանի ներքաղաքական զարգացման վրա և ապակայունացման իրավիճակ ստեղծել հենց Ռուսաստանում։ Դրա հետ կապված այստեղ ոչ մի կասկած լինել չի կարող»,-ասել է Վասիլևը։

Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ը միշտ վարել է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների և այն երկրների առավելագույն ձգձգման կամ առավելագույն հեռացման քաղաքականություն, որոնք գտնվում են Ռուսաստանին և Մոսկվային հարաբերական աշխարհագրական հարևանությամբ»։

«Սա Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմավարական ուղղությունն է։ Եվ եթե նույնիսկ այդ երկրներին վիճակված չէ տարվել ԱՄՆ ռազմաքաղաքական բլոկներով, ինչպիսին ՆԱՏՕ-ն է, դրանք կարող են օգտագործվել Ռուսաստանի շուրջ այնպիսի բուֆերային շղթա ստեղծելու համար, ինչպես դա եղել է, օրինակ, անցյալ դարի 20-ական և 30-ական թվականներին»,-եզրափակել է Վասիլևը։

Այս խորագրի վերջին նյութերը