Արևմուտքը պահանջում է, որ Հայաստանն ընդունի մի քանի հարյուր հազար ադրբեջանցու
Օրերս Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հարցազրույց էր տվել JAMnews-ին և ի շարս այլ հարցերի՝ խոսել էր նաև Արցախ հայերի վերադարձի մասին․ «Կրկին անգամ հույս ունեմ, որ թշնամության և բռնության էջը վերջապես կարող է փակվել մեկընդմիշտ՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության, այդ թվում՝ Ղարաբաղի հայերի:
ԵՄ-ն շատ հստակ է եղել այս հարցում, և դա նաև իմ ակնկալիքն է, որ ԼՂ-ի հայերը կլինեն հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, և որ Բաքվի և նրանց միջև ուղղակի բանակցություններ կլինեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ:
Նման ապագայի պարամետրերն ու պայմանները պետք է գտնվեն և համաձայնեցվեն ներառական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության միջոցով: Իմ կարծիքով՝ կարգավորումը նշանակում է բաց վերքերի բացակայություն, և հետևաբար այս հարցը պետք է լինի ավելի լայն խաղաղության գործընթացի մաս:
Երբեմն այս համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպիսին է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը: Ինձ համար դրանք լիովին տարբեր հարցեր են, որոնք չեն կարող մեկ հարթության վրա դրվել:
Առաջինը ղարաբաղցի հայերի՝ իրենց նախնիների հայրենիք վերադարձին մղված աջակցությունն է, որը Ադրբեջանի պարտավորությունն է: Երկրորդը Ադրբեջանի այլ մասերում, այդ թվում՝ Բաքվում ապրած հայերի, կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցն է:
Բնականաբար, նրանք նույնպես պետք է կարողանան այցելել այն վայրերը, որտեղ իրենք կամ իրենց ընտանիքներն ապրել են, կամ նույնիսկ վերադառնալ այնտեղ ապրելու, եթե ցանկանան, և սա նույնպես պետք է լինի կարգավորման հետևանք, բայց դա լիովին այլ հարց է, քան Ղարաբաղի հայերի խնդիրը»,-հայտարարել էր Կլաարը:
Առաջին հայացքից սա բալանսավորված հայտարարություն է և անհանգստանալու հարց չկա, ավելին՝ միամիտները կարող են կարծել, թե եվրոպացի պաշտոնյան հայերի իրավունքների հարցն է բարձրացնում, բայց սա միայն առաջին հայացքից և միայն միամիտների համար։
Նախ արձանագրենք, որ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան առաջին անգամ օգտագործում է Ադրբեջանի կողմից հորինված «Արևմտյան Ադրբեջան» տերմինը։ Այո՛, դեռ այն չակերտներում է առնված, բայց ամեն բան սկսկում է չնչին թվացող քայլերից։
Ի՞նչ է «Արևմտյան Ադրբեջանը»
«Արևմտյան Ադրբեջան»՝ Ադրբեջանի Հանրապետության նվաճողական և հակահայկական ծրագիր, որի նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքի օկուպացումն ու ադրբեջանցիներով վերաբնակեցումը։ Ծրագիրը շրջանառության մեջ է մտցվել հայր և որդի Ալիևների կողմից։
Ադրբեջանցի «պատմաբանները» պնդում են, որ ժամանակակից Հայաստանի հողերը ժամանակին պատկանել են Ադրբեջանին։ Որպես պատճառաբանություն նրանք ներկայացնում են այն հանգամանքը, որ Հայաստանի ներկայիս տարածքը պատմական տարբեր ժամանակահատվածներում եղել է թյուրքական տարբեր ցեղերի, կայսրությունների և խանությունների իշխանության տակ, մինչև ուշ միջնադար, երբ 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերզամներից հետո այդ թվում ներկայիս Հայաստանի տարածքը հայտնվեց Ռուսական կայսրության ազդեցության տակ։
Այս հասկացությունն ունի պաշտոնական թույլտվություն, ինչպես նաև լայնորեն կիրառվում է Ադրբեջանի Հանրապետության ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններում։ Մասնավորապես Ադրբեջանի նախագահը նշում է, որ Հայաստանի տարածքը գտնվում է «հին թուրք-ադրբեջանական հողերում»։
2021 թվականին Ադրբեջանում պաշտոնապես բացվել է «Արևմտյան Ադրբեջանի» վարչական շենք, որի բացմանը մասնակցել է նաև այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս հանգամանքը միայն բավական է, որպեսզի հասկանանք, թե ինչ կարևորություն ունի այցի հարցը Ադրբեջանի համար։ Ընդ որում, այդ վարչական շենքը նույն տարածքում է, որտեղ մինչև 44-օրյա պատերազմը գտնվում է Արցախի այսպես կոչված ադրբեջանական ղեկավարության նստավայրը։
Նկատենք, որ 2023 թվականին Ադրբեջանի «Պատմության ինստիտուտում» ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջանի» գծով հատուկ բաժին։
Ի դեպ, նկատենք, որ Տոյվո Կլաարը միակ եվրոչինովնիկը չէ, ում համար գոյություն ունի այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանը»։ Հիշեցնենք, որ դեռ 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Բաքվում հանդիպում էր անցկացրել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Ըստ APA լրատվական գործակալության՝ համայնքի երիտասարդական կառույցի նախագահի տեղակալ Քամալ Ջաֆարովը և այլ անդամներ Միյատովիչին պատմել են «Հայաստանից բռնի աքսորվելու» մասին:
Համայնքի ներկայացուցիչները պնդել են, թե «Հայաստանը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, ներառյալ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հռչակագիրը»:
Միյատովիչը կարևորել է բոլոր փախստականների՝ այդ թվում Հայաստանը լքած ադրբեջանցիների վերադարձի իրավունքը՝ նշելով, որ հարցի լուծումը քաղաքական կամք է պահանջում:
Ընդ որում նկատենք, որ Միյատովիչն այս հանդիպումից մեկ շաբաթ առաջ գտնվել էր Հայաստանում և չէր հանդիպել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների քաղաքական ղեկավարների հետ։ Սա նշանակում է, որ Եվրոպայի համար Արցախ՝ որպես միավոր, գոյություն չունի, իսկ ահա «Արևմտյան Ադրբեջանը» կա իրենց համար։
Ինչո՞վ է վտանգավոր Կլաարի հայտարարությունը
Նախ Կլաարը արցախահայերի վերադարձի քողի ներքո հրապարակային դաշտ է բերում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցը և շրջանառության մեջ է դնում Ադրբեջանի հորինած «Արևմտայն Ադրբեջան» կեղծ տերմինը։
Կլաարի այս քայլը շատ նման է 2022 թվականին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած «Միջազգային հանրությունը Հայաստանի և Արցախի շուրջ կոնսոլիդացիա կապահովի, եթե Երևանն իջեցնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իր նշաձող» թեզին։
Այս հայտարարությունն էլ Փաշինյանն արեց հավաքական Արևմուտքի՝ ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա և ԵՄ քավորությամբ։ Ի՞նչ տեղի ունեցավ։ Նշաձողը իջեցրեցին՝ պնդելով, թե այդ կերպ կպաշտպանեն Արցախի հայերին։ Իսկ իրականում ազատեցին Ալիևի ձեռքերը և մեկ տարի անց հարյուրավոր հայերի սպանության գնով տեղահանեցին Արցախի հայ բնակչությանը։
Հիմա էլ Կլաարը խոսում է հայերի վերադարձի մասին՝ դրա ֆոնին խոսելով նաև ադրբեջանցիների վերադարձի մասին։ Իրենց համար կարևոր է, որ ադրբեջանցիների վերադարձի հարցը քննարկման առարկա դառնա, մնացածը տեխնիկայի հարց է։
Ադրբեջանցիները կգան, իսկ հայերը չեն գնա
Ակնհայտ է, որ պատերազմում պարտված Հայաստանի քաղաքացիները դժվար թե ցանկանան գնալ ապրելու ֆորմալ առումով մի երկրի տարածքում, որին պարտվել են։ Ադրբեջանի հսկողության տակ գնալ ցանկացողները լավ են հասկանալու, որ իրենց մայր հայրենիքից տասնյակ, հաճախ հարյուրավոր կիլոմետրեր կտրված են լինելու, կղզիացած են ապրելու և անգամ ցանկության դեպքում անվտանգության խնդիրների առաջացման դեպքում Հայաստանը չի կարողանա արագ արձագանքել, եթե ընդհնարապես արձագանքի։ Մյուս կողմից վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանի գործող իշխանությունները հետամուտ չեն էլ լինելու. իրենց պետք չէ հայերի վերադարձ պատմական հայկական բնակավայրեր և Ադրբեջանական շրջաններ։
Ադրբեջանի դեպքում պատկերը հակառակն է։ Նրանք հիմնականում վերադառնալու են Սյունիք և Գեղարքունիք, սահմանամերձ շրջաններ։ Ադրբեջանցիներն այստեղ են գալու ոչ միայն որպես հաղթած պետության քաղաքացիներ, այլ լավ իմանալով որ իրենցից հաճախ մի քանի հարյուր մետր այն կողմ կանգնած է Ադրբեջանի բանակը, ու ցանկության դեպքում րոպեների ընթացքում կարող է հայտնվել Հայաստանի տարածքում։
Ըստ էության, Կլաարի բերանով Արևմուտքը առաջ է տանում ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակություն հաստատելու հարցը, որը քողարկում են Արցախ հայերի վերադարձի քողով։
Ինչու՞ է Արևմուտքին պետք, որ ադրբեջանցիներ գան Հայաստան
Ադրբեջանցիների վերադարձով Արևմուտքը երկաթբետոնյա երաշխիք է ստանում, որ Հայաստանը հավերժ կմնա իր վերահսկողության տակ, եթե անգամ իր գործակալները կորցնեն իրենց իշխանությունը։ Մի քանի հարյուր հազար ադրբեջանցիներն առաջին հերթին լինելու են ընտրական պրոցեսներում Արևմուտքի գործիքը Հայաստանի ներսում, իսկ ֆորսմաժորային իրավիճակներում նրանք դառնալու են Հայաստանը ներսից պայթեցնելու իրական ռումբ։
«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից