Այն, որ Երևանը աղբի մեջ կորած է անհերքելի է. 2024թ-ին շուրջ 5 մլրդ դրամ հատկացված է աղբահանությանը
Այն, որ Երևանը աղբի մեջ կորած է անհերքելի է։
2024թ-ին շուրջ 5 մլրդ դրամ հատկացված է աղբահանությանը, հատկանշական է, որ 2022-2023թթ-ին, նախընտրական շրջանում այս գումարը եղել է ավելի քան 6.7 մլրդ-ական դրամ։
Քաղաքապետարանի գործակարգավարական քննարկումներում ներկայացվում է, որ այս ոլորտի հետ խնդիր չկա և աղբահանությունը կատարվում է պատշաճ ձևով, որը չի համապատասխանում իրականությանը։
Ուզում եմ հասկանալ, եթե խնդիրը չի լուծվում և քաղաքը շարունակում է աչքի ընկնել ամենուրեք աղբի կույտերով, գարշահոտությամբ ու հակահիգիենիկ տեսարաններով, ինչու՞ է այս ոլորտին տրամադրվող գումարը կտրուկ նվազել, էլ կարիք չկա՞ ընտրողների աչքերին «վստահելի և հոգատար» իշխանություն երևալ, թե ի՞նչ ։
Քաղաքային իշխանության վատ աշխատանքը փաստ է, սակայն սիրելի հայրենակիցներ և մայրաքաղաքի հյուրեր, ձեզ ևս խնդրում եմ Երևանին խնամքով վերաբերվել և ձեր ձեռքի եղածը չգցե‘լ գետնին, եթե տարածքում չկան աղբամաններ` պահեք այն մինչև մոտական աղբի համար հատկացված վայրը։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից