Արևմուտքը Հարավային Կովկասում առաջ է տանում ապակառուցողական օրակարգ. Զախարովա
Մերկապարանոց են ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից. ՌԴ-ի և Հայաստանի` դարերով ձևավորված կապերը կդիմանան Արևմուտքի ստեղծած բոլոր փորձություններին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ ' Բրայենը փաստացի խոստովանել էր, որ Վաշինգտոնը փորձում է պայմաններ ստեղծել Հայաստանի և Ռուսաստանի կապերի խզման համար: Նրա խոսքով՝ Հայաստանի բնակչության զգալի մասը ցանկանում է հեռանալ Ռուսաստանից, և իրենք պայմաններ ենք ստեղծում Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու համար։
«Ինչ վերաբերում է Օ' Բրայենի մերկապարանոց պնդումներին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, ապա դա ամերիկացիներին բնորոշ «աշխարհաքաղաքական ինեներինգի» հերթական օրինակն է՝ համաշխարհային հանրության աչքում Վաշինգտոնին անհրաժեշտ իրականությունը սարքելու ձգտումը, որն իրականում տեղի ունեցածի հետ ոչ մի ընդհանուր բան չունի»,-ասել Է Զախարովան:
Նրա խոսքով`ամերիկացի պաշտոնյան ստորագրել է այն բանի տակ, ինչի մասին ռուսական կողմը պարբերաբար խոսում և զգուշացնում է գործընկերներին, այդ թվում ՝ Երևանում, այն է՝ Արևմուտքը Հարավային Կովկասում առաջ է տանում ապակառուցողական օրակարգ, որի գլխավոր նպատակը նախկինում արդեն եղածն է՝ մասնատել տարածաշրջանի տարածքը՝ ոչնչացնելով Ռուսաստանի պատմական կապերն իր ավանդական դաշնակիցների և հարևանների հետ:
Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դարերով ձևավորված կապերը կդիմանան ամրության բոլոր փորձություններին, որոնց անխոնջ ենթարկում է Արևմուտքը:
«Պատմության ընթացքում մենք բազմիցս օգնության ձեռք ենք մեկնել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,-նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:
Իսկ ԱՄՆ-ն, նրա խոսքով, Հարավային Կովկասում ձգտում է ստորադասել պետական կառավարման համակարգը, վերահսկել ռեսուրսային բազան և օգտագործել տարանցման ներուժը:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru