ՌԴ-ն Հայաստանի անվտանգության երաշխավորն էր ագրեսիվ հարևանների հարձակումից. Ալեքսանդր Չերեմին (տեսանյութ)
Պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր ՉերեմինըAlpha News-ի եթերում մեկնաբանել է լուրը, թե «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը նշվում է որպես «բռնակցում»։
Փորձագետի կարծիքով՝ պատմական հայեցակարգերը սկսում են փոխվել հօգուտ որոշակի ուժերի, որոնք գտնվում են նոր պետության վերնախավում։
«Պետք է պարզապես վերցնել փաստաթղթերը և տեսնել, թե ինչ է տեղի ունեցել 19-րդ դարի սկզբին, որքան վտանգավոր է եղել այնտեղի հայ բնակչության համար, և որքան հանգիստ դարձավ ամեն ինչ արդեն 1830-ականներին, երբ այն դարձավ Ռուսական կայսրության տարածք։ Պատմական հայեցակարգերը սկսում են փոխվել հօգուտ որոշ ուժերի, որոնք գտնվում են նոր պետության վերնախավում։
Իսկ եթե, օրինակ, նախկինում գրված է եղել «ազատագրում» կամ «կամավոր մուտք», ապա դա կարող է փոխարինվել «գրավում», «անեքսիա», «օկուպացիա» բառերով։ Սա բոլոր պատմաբանների հիվանդությունն է, որոնք գտնվում են այն էլիտայի որոշակի գաղափարախոսության ներքո, որն այդ պահին կառավարում է պետությունը: Երբեմն որոշակի հակասություններ են առաջանում պատմական հասարակության կամ Գիտությունների ակադեմիայի կամ հենց իշխանության շրջանակներում, երբ նրանք սկսում են հորինել իրականությանը չհամապատասխանող սահմանումներ։
Հետևաբար, առկա է պայքարի որոշակի տարր հենց երեխաների ուղեղների համար, և կա որոշակի տեղաշարժ հենց այն ուղղությամբ, որը որոշ շրջանակներ ցանկանում են ցույց տալ այսօր»,-ասել է Չերեմինը:
«Նման բան տեղի է ունենում, երբ չեն օգտագործում պատմական փաստաթղթերը։ Կարելի է պարզապես նույն ԱԳՆ-ում վեր հանել տարբեր պայմանագրեր, որտեղ գրված է, թե ինչպես են տեղի ունեցել որոշակի տարածքների միացումը կամ ազատագրումը, մանավանդ որ այդ ժամանակ անհրաժեշտ էր Հայաստանը փրկել նույն պարսկական զորքերից, որոնք պարբերաբար գրավում էին Հայաստանի տարածքը և վտարում հենց այն հայերին, որոնք արհեստների և առևտրի մեջ որոշակի լավ հմտություններ ունեին, որպեսզի Պարսկաստանն ինքը բարձրանա, և պատմական Հայաստանի տարածքում մնան միայն այն մարդիկ, որոնք պրոֆեսիոնալներ չէին։
Եվ հետո, երբ հարևան Պարսկաստանն ու Թուրքիան տեսան, որ դա Ռուսական կայսրության տարածքն է, նրանք, բնականաբար, դադարեցին այդ գիշատիչ արշավանքները Հայաստանի տարածքով մեկ։ Ի վերջո, մի բան է կռվել փոքր պետության հետ, և մեկ այլ բան է կռվել այն երկրի հետ, որը 1814 թվականին հաղթեց և՛ ֆրանսիացիներին, և՛ գրեթե ողջ Եվրոպային։ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն էր ագրեսիվ հարևանների հարձակումից»,-եզրափակել է Չերեմինը։
ՌԴ-ն Հայաստանի անվտանգության երաշխավորն էր ագրեսիվ հարևանների հարձակումից. Ալեքսանդր Չերեմին (տեսանյութ)
Պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Չերեմինը Alpha News-ի եթերում մեկնաբանել է լուրը, թե «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը նշվում է որպես «բռնակցում»։