Կարծիք

07.08.2024 21:04


Թմբկահարում էին մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցումը՝ առանց որևէ գործնական քայլ կատարելու

Թմբկահարում էին մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցումը՝ առանց որևէ գործնական քայլ կատարելու

Օգոստոսի 7-ին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկա էր Երևան քաղաքի «Աջափնյակ» վարչական շրջանում մետրոյի կայարանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության լրամշակված հայտի նախնական գնահատման նիստին։

Նիստի նպատակը նոր մետրոյի կայարանի կառուցման և շահագործման ընթացքում շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հնարավոր վնասակար ազդեցությունների կանխատեսումը, կանխարգելումը, նվազեցումը և բացառումն էր։

Արձանագրենք, որ թեպետ ՔՊԿ-ն 2018-ից սկսած արդեն 4 ընտրություն խաբեց մարդկանց՝ մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցումը ներկայացնելով որպես իր կողմից կատարվող դրական քայլ, սակայն պայմանագիրը կնքվել է ընդամենը 2021 թվականին, իսկ կառուցման նորմատիվները հաստատվել են 2023 թվականին։

Թմբկահարում էին մետրոյի Աջափնյակի կայարանի կառուցումը՝ առանց որևէ գործնական քայլ կատարելու։ Փաստացի, ստախոս են ու պոպուլիստ։

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը