Քաղաքական

07.08.2024 20:11


Սահմանադրական դատարանը կրկեսի վերածելու փորձերը չեն դադարում․ Բագրատ Միկոյան

Սահմանադրական դատարանը կրկեսի վերածելու փորձերը չեն դադարում․ Բագրատ Միկոյան

«Մեր փաստաբանական խումբը տարածած դիրքորոշման մեջ մանրամասն, սպառիչ և մատչելի անդրադարձել այդ ակնհայտ քաղաքական որոշմանը։ Փաստաբանների ասածներին շատ ավելացնելու բան չունեմ»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ ի պատասխան Yerevan.Today-ի խնդրանքի՝ մեկնաբանել ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ հակասահմանադրական գործի վերաբերյալ ՍԴ՝ օրերս հրապարակված որոշումը։

«Պարզ է, որ Հայաստանի դատաիրավական համակարգը շարունակում է բռնության ենթարկվել ու եզակի բացառություններով նորից հարմարեցվում է մեկ մարդու կապրիզներին։

Սահմանադրական դատարանը կրկեսի վերածելու փորձերը ևս չեն դադարում։

Այսպես թե այնպես, գործը շարունակում է «ջուր» մնալ»,-հավելեց Բագրատ Միկոյանը:

Հիշեցնենք, հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, ՍԴ-ն ճանաչել էր հակասահմնադրական։ Վճռաբեկ դատարանը 2024թ․ տարեսկզբին դիմել էր Սահմանադրական դատարան` հակասահմանադրական ճանաչված 309.1 հոդվածի 3-րդ մասի և մի քանի այլ հոդվածների սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին ներկայացված հակասահմանադրական մեղադրանքը վերաորակավորվի։ ՍԴ-ն էլ հուլիսի 22-ի նիստում որոշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը հայտարարություն տարածեց՝ ՍԴ որոշման կայացման ժամանակ մի շարք խախտումների մասով։

Փաստաբանների դիրքորոշումը՝ այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը