Աշխարհ

06.08.2024 17:19


Բերձորում ադրբեջանցի զինծառայողների մասունքներ են հայտնաբերվել

Բերձորում ադրբեջանցի զինծառայողների մասունքներ են հայտնաբերվել

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի զինծառայողների 2 աճյուն է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

ԱԱԾ-ի, գլխավոր դատախազության և Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ հայտնաբերվել են Ֆարիդ Մամեդովի և Ֆիրդովսի Աբդուլաևի աճյունները:

Նրանք անհետ կորել էին 2022 թվականին Լաչինի (Բերձորի) շրջանում դեռևս 2022 թվականին։ Ըստ իշխանությունների՝ զինծառայողները մոլորվել էին ձնաբքի ժամանակ մի դիրքից մյուսը անցնելիս։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը