Փարիզ-2024. Մալխաս Ամոյանն Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում է
Հայաստանի ըմբշամարտի ընտրանու անդամ, ըմբիշ Մալխաս Ամոյանը շարունակում է հաջող գոտեմարտերը Փարիզի Օլիմպիական խաղերում:
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի Champ-de-Mars Arena-ում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի երկրորդ գոտեմարտում Մալխաս Ամոյանի մրցակիցը Իրանից Ամին Կավիյանինեջադ էր:
Ամոյանը հաղթանակ տոնեց 3:0 հաշվով:
Առաջին գոտեմարտում Ամոյանը գերազանցել էր Ֆինլանդիայից Կունարի Սարկինենին` 8:0 հաշվով:
Ըմբշամարտի մրցաշարի կիսաեզրափակիչ գոտեմարտերը կկայանան օգոստոսի 6-ին, իսկ եզրափակիչները` հաջորդ օրը: