Աշխարհ

06.08.2024 18:15


Նոր Զելանդիայում կնոջը 2 ամսով կալանավորել են՝ շանը չափից շատ կերակրելու համար

Նոր Զելանդիայում կնոջը 2 ամսով կալանավորել են՝ շանը չափից շատ կերակրելու համար

Նոր Զելանդիայի բնակչուհին դատապարտվել է երկու ամսվա ազատազրկման՝ իր շանը՝ Նուգիին, չափից շատ կերակրելու համար: Դա հանգեցրել էր մի իրավիճակի, երբ ընտանի կենդանին հազիվ էր կարողանում 10 մետր քայլել առանց հանգստանալու, գրում է odditycentral.com-ը։

Շունը կշռում էր 53,7 կգ, իսկ նրա փոքր ոտքերը հազիվ էին կարողանում պահել հսկայական մարմինը: Նրա մաշկի տակ այնքան ճարպ է եղել, որ բժիշկները հազիվ են կարողացել լսել սրտի զարկեր։ Նուգին նաև տառապում էր կոնյուկտիվիտից և որովայնի վերքեր ուներ, ամենայն հավանականությամբ, այն պատճառով, որ նա ժամանակի մեծ մասն անցկացնում էր պառկած, քանի որ չէր կարողանում շարժվել:

Շան տերը կենդանուն կերակրում էր՝ օրական տալով ութից տասը կտոր հավի միս, շատ թխվածքաբլիթներ՝ կարծես անտեղյակ լինելով այն փաստից, որ դա սպանում է կենդանուն:

Նշվում է, որ ի վերջո շունն ավելորդ քաշի հետ կապված բարդությունների հետևանքով սատկել է: Նրա տիրոջ դեմ դատական հայց է ներկայացվել՝ կենդանուն չափից ավելի կերակրելու և, ի վերջո, նրա մահվան պատճառ դառնալու համար: Անցյալ շաբաթ Մանուկաուի շրջանային դատարանը նրան պարտավորեցրել է վճարել 720 դոլարի փոխհատուցում, ինչպես նաև արգելել է մեկ տարի շուն պահել և դատապարտել նրան երկու ամսով բանտարկման:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը