Աշխարհ

06.08.2024 11:18


Հենրիխ Մխիթարյանը նվեր է մատուցել իր թիմին (լուսանկար)

Հենրիխ Մխիթարյանը նվեր է մատուցել իր թիմին (լուսանկար)

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր թիմի՝ Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստներին հոբելյանական չեմպիոնության պատվին հուշանվեր է նվիրել: Այս մասին գրում է sportball24.com-ը:

Մխիթարյանի խնդրանքով աշխատանքը կատարել է ֆրանսիացի հայտնի նկարիչ Ստեֆան Սիպրը, ով ավելի վաղ նկարել էր Հենրիխի նկարը՝ ի պատիվ նրա ծննդյան:

«Ինտերի» ֆուտբոլիստներն իրենց սոցցանցերում շնորհակալություն են հայտնել Մխիթարյանին նվերի համար:

«Ինտերը» շարունակում է նախապատրաստվել Ա Սերիայի նոր մրցաշրջանին, որը կմեկնարկի օգոստոսի 17-ին:

Աղբյուրը՝ alphanews.am

րչւ (1) րչւ (2) րչւ (3) րչւ

Այս խորագրի վերջին նյութերը