Ղրղզստանում ձևավորվել է նոր կառավարություն. նախարարների թեկնածությունները հաստատել է երկրի խորհրդարանը։ Այս մասին տեղեկացնում է «K-News»-ը։
Վարչապետի պաշտոնը ստանձնել է Օմուրբեկ Բաբանովը, ով մինչ այդ զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Նախկինում Բաբանովը բիզնեսով է զբաղվել, եղել է նաև պատգամավոր։ Նա եղել է նաև գործող նախագահ Ալմազ Ատամբաևի կողմից հիմնադրված Ղրղզստանի Սոցիալ–դեմոկրատական կուսակցության անդամ։
Կառավարության կազմի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախկինում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ալմազ Ատամբաևը դարձել է երկրի նախագահ։ Նախկին կառավարությունը պաշտոնապես հրաժարական տվեց դեկտեմբերին, ընդ որում բոլոր նախարարները շարունակեցին իրականացել իրենց պաշտոնական պարտականությունները որպես ժամանակավոր պաշտոնակատարներ։
Ղրղզստանում նոր կառավարություն է ձևավորվել