Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ հայ–թուրքական բարեկամության հարցում, մի քանի կազմակերպություններ են տարակարծիք Լևոն Տեր–Պետրոսյանի հետ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ՀԱԿ-ը, բացառությամբ իր մասը կազմող մեկ կազմակերպության, կողմ է հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը և այդ հարցում պատրաստ է աջակցել իշխանությունների դձեռնարկած բոլոր դրական քայլերին։ «7 օր»-ի հարցին, թե արդյո՞ք խոսքը իրենց կազմակերպության մասին է՝ «Միացում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց, որ «դա Լևոն Տեր-Պետրոսյանը կիմանա»։
-Իմ կարծիքով մեկ կազմակերպություն չի, որ տարակարծիք է նրանց կարծիքին։ Նշեմ նաև, որ եկող օրերին մենք պատրաստվում ենք մեր պատկերացրած տեսակետի հետ կապված քաղաքական դաշտում քաղաքակն հստակեցում մտցնել, այսինքն դուք կտեսնեք, որ միայն մենք չենք այս տեսակետին։ Դա մի փաստաթուղթ է լինելու, որի տակ պետք է ստորագրեն տարբեր քաղաքակն միավորներ, ովքեր համամիտ են մեզ հետ,-նշել է նա։
Ըստ Լևոն Տեր–Պետրոսյանի՝ հայ–թուրքական հարաբերություններում, նաև դրական միտումներ կան՝ Ղարաբաղյան խնդրի կարգավորման առումով։ Այս տեսակետի վերաբերյալ Ժիրայր Սեֆիլյանն ասաց.
–Ես դեմ եմ և այն կարծիքին չեմ, որ դրական միտում կա այս հարաբերություններում, ինչպես կարող է դրական միտում լինել արցախյան բանակցություններում, եթե միջնորդը դառնում է Թուրքիան, որը Ադրբեջանի եղբայրն է իրեն համարում,–նշել է նա։