Եթե օրինագիծն արժանանա ֆրանսիական Սենատի հավանությանը և ստորագրվի երկրի նախագահի կողմից, ապա Ֆրանսիայի տարածքում բոլոր նրանք, ով կպնդեն, թե Հայոց ցեղասպանություն չի եղել, կդատապարտվեն 5 տարվա ազատազրկման և կտուգանվեն 45 հազար եվրոյով:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Հոլանդը, ով 2012թ. նախագահական ընտրություններին ներկայացնելու է Սոցիալիստական կուսակցությունը, խոստացել են աջակցել օրինագծի ընդունմանը։
Ֆրանսիայի Սենատը կքննարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Ֆրանսիայի Սենատը պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Օրինագիծը Սենատի օրակարգ է բերվել սոցիալիստների կուսակցությունից հայազգի սենատոր Ֆիլիպ Կալտենբախի նախաձեռնությամբ։