Լրահոս

02.08.2024 08:50


Քամին Երևանի կենտրոնում վնասել է անձրևատար խողովակներ, թիթեղներ, տապալել ծառեր

Քամին Երևանի կենտրոնում վնասել է անձրևատար խողովակներ, թիթեղներ, տապալել ծառեր

Ուժեղ քամին Երևանում վնասել է անձրևատար խողովակներ, թիթեղներ, տապալել ծառեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ օգոստոսի 1-ին, ժամը 20:25-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան քաղաքի Պարոնյան, Սպենդիարյան, Աբովյան փողոցներում վնասվել են անձրևատար խողովակներ, թիթեղներ, տապալվել են ծառեր:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները իրականացրել են թիթեղների ապամոտնաժման, խողովակների ամրացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը