Լրահոս

01.08.2024 21:51


Գեղարքունիքի մարզում սեփական տան տանիքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու դի

Գեղարքունիքի մարզում սեփական տան տանիքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու դի

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ժամը 13:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վարդենիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ իրենց սպասարկվող տարածքի գյուղերից մեկի տներում դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի 10-րդ փողոցի տան տանիքում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 35-ամյա Թևոս Ղ.-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Թևոս Ղ.-ն ժամը 12:30-ի սահմաններում իր տան տանիք բարձրացող փայտյա աստիճանի նախավերջին սանդուղքից հոսանքի մալուխով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը