Լրահոս

01.08.2024 15:51


Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնից արտահոսքի պատճառով․ ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Ոսկեհասկում տեղի ունեցած միջադեպից (տեսանյութ)

Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնից արտահոսքի պատճառով․ ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Ոսկեհասկում տեղի ունեցած միջադեպից (տեսանյութ)

Օգաստոսի 1-ին, ժամը 06:00-ի սահմաններում Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով՝ փլուզվել է տան զգալի մասը, ինչպես նաև վնասվել է տան բակում կայանված ավտոմեքենան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Դրա հետևանքով մահացել է նշված տան բնակիչ, 12-ամյա երեխա, որի դին դուրս է բերվել փլատակների տակից։ Բայցի այդ, մարմնական վնասվածքներով Գյումրի ԲԿ են տեղափոխվել նշված տան 31-ամյա և 56-ամյա բնակչուհիներ։

Նախնական, դեռևս ստուգման ենթակա տվյալներով պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնից արտահոսքի պատճառով՝ տան բնակչի կողմից գազօջախը միացնելու ընթացքում։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայր են մեկնել Ախուրյանի քննչական բաժնի քննիչներ՝ անհետաձգելի, առաջնային քննչական գործողություններ կատարելու նպատակով։

Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով»,-գրել է նա՝ կից հրապարակելով տեսանյութ:

Այս խորագրի վերջին նյութերը