Օ’Բրայենը բացել է բոլոր խաղաքարտերը. Ալեքսեյ Լեոնկով (տեսանյութ)
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսեյ ԼեոնկովըAlpha News-ին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի վերջին հայտարարությունը, թե Միացյալ Նահանգները պայմաններ է ստեղծում Հայաստանին Ռուսաստանից հեռացնելու համար, ինչպես նաև Կենտրոնական Ասիայից Եվրոպա ցամաքային ճանապարհ կառուցելու անհրաժեշտության մասին՝ Հայաստանով և Ադրբեջանով՝ շրջանցելով Ռուսաստանն ու Չինաստանը։
«Դա իսկապես անկեղծ խոստովանություն էր։ Այսինքն՝ դա խոսում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը դրդվել է նաև ԱՄՆ-ի կողմից, որն օգտագործել է Թուրքիային և Իսրայելին իրենց նպատակին հասնելու համար, քանի որ հենց Թուրքիան և Իսրայելն են Ադրբեջանին մատակարարել անհրաժեշտ բոլոր ռազմական տեխնիկան, ինչպես նաև ուղարկել են մասնագետներ, որոնք ղեկավարել են մարտական գործողությունները։ Ի դեպ, Օ՝Բրայենը հաստատում է նաև Էրդողանի այն հայտարարությունը, թե իրենք (թուրքերը) մտել են Ղարաբաղ։
Օ’Բրայենը բացահայտում է նաև Ամերիկայի շահերն այն մասին, որ այլընտրանք ստեղծել, սեպ խրել Հյուսիս-Հարավ երթուղու միջև, որը կառուցվում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երթուղու շրջանակներում, ինչպես նաև այդ նախագծի վրա ազդել ահա այնպիսի այլընտրանքով, որ իբր Միջին Ասիայի երկրներն ավելի լավ կյանք կստանան, եթե իրենց ապրանքները տարանցիկ ուղարկեն Կասպից ծովով, Հարավային Կովկասով։
Այսինքն՝ սա նաև խաչ է քաշում Կասպից ծովի մասին համաձայնագրի վրա, որը թույլ չէր տալիս Ամերիկային և անգլո-սաքսոններին այս տարածաշրջան մտնել։
Եվ այս ամենն, իհարկե, շատ հմտորեն քողարկված էր որպես «Մեծ Թուրան» նախագիծ՝ թյուրքական ժողովուրդների միավորում, որը հռչակվում է Թուրքիայի կողմից։ Այսինքն՝ իրականում այդ ամբողջ «Մեծ Թուրանը» և այդ ամենը անգլոսաքսերի ծրագիրն է, և առաջին հերթին ես կարծում եմ, որ այս ամենի հետևում կանգնած է Մեծ Բրիտանիան»,-նշել է Լեոնկովը։
Փորձագետի կարծիքով՝ Արևմուտքի հիմնական նպատակն է պահպանել իր ազդեցությունը Մեծ Մերձավոր Արևելքում։
«Գլխավոր խնդիրն այն է, որ տարածաշրջանը լինի իրենց վերահսկողության տակ, քանի որ նրանք կորցնում են վերահսկողությունը Կենտրոնական Ասիայում այնպիսի երկրների նկատմամբ, ինչպիսիք են Աֆղանստանը և Պակիստանը, և փորձում են մնալ Մերձավոր Արևելքի այս հատվածում՝ կրակի տակ դնելով Մերձավոր Արևելքը»»,-ընդգծել է Ալեքսեյ Լեոնկովը։
Alpha News-ի զրուցակիցը եզրակացնում է, որ Արցախի հարցում Ռուսաստանի դավաճանության մասին բոլոր խոսակցությունները ոչ այլ ինչ էին, քան կեղծ հայրենասերների և Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից քողարկման գործողություն։
«Այսինքն՝ այդ բոլոր վճարովի հայ «հայրենասերները», որոնք գոռում էին Ռուսաստանի մեղքի մասին, թե Ռուսաստանն է սկսել Ղարաբաղում պատերազմը, որպեսզի հետո այն հանձնի Ադրբեջանին, իրականում կատարել են այսպես կոչված քողարկմանը դերը։ Եվ ահա ԱՄՆ-ն արդեն հավատում է, որ նախագիծն իրենց գրպանում է, և նրանց մոտ ամեն ինչ ստացվեց, նրանք որոշեցին անկեղծանալ, և Օ՛Բրայենը, ինչպես ասում են, բացել է բոլոր խաղաքարտերը։
«Զանգեզուրի միջանցքը» ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի շահերն են, դա Ամերիկայի Միացյալ Նահանգների և նրա մերձավոր դաշնակից Մեծ Բրիտանիայի շահերն են»,- ամփոփել է Լեոնկովը:
Օ’Բրայենը բացել է բոլոր խաղաքարտերը. Ալեքսեյ Լեոնկով (տեսանյութ)
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի վերջին հայտարարությունը, թե Միացյալ Նահանգները պայմաններ է ստեղծում Հայաստանին Ռուսաստանից հեռացնելու համար, ինչպես նաև Կենտրոնական Ասիայից Եվրոպա ցամաքային ճանապարհ կառուցելու անհրաժեշտության մասին՝ Հայաստանով և Ադրբեջանով՝ շրջանցելով Ռուսաստանն ու Չինաստանը։