Երևանը՝ նման «բարդակ» վիճակում, իսկ Ավինյանն արձակուրդ է գնում
Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է.
«Հարգելի գործընկերներ, սույն թվականի օգոստոսի 1-ից 16-ը ներառյալ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կգտնվի արձակուրդում, վերջինիս բացակայության ընթացքում նրան կփոխարինի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը»։
Մնում է միայն հասկանալ, թե ինչո՞վ է տարբերվելու Ավինյանի՝ արձակուրդում գտնվելը նրա՝ աշխատավայրում գտնվելուց, հատկապես՝ Երևանի աղբահանության և ընթացիկ մի շարք խնդիրներ լուծելու տեսանկյունից:
Մյուս կողմից, նկատենք՝ դեռ 1 տարի էլ չի անցել (մոտ 10 ամիս է անցել), ինչ Ավինյանի համար «զոռով-շառով» ապահովեցին քաղաքապետի պաշտոնը: Այդ որքան է 10 ամսվա մեջ հոգնել Ավինյանը, որ հիմա մի հատ էլ արձակուրդ է վերցնում:
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստանը» դատարանում վիճարկում է Ավինյանի՝ քաղաքապետի պաշտոնն ստանձնելու օրինականությունը:

Աղբյուրը՝ Zham.am