Երևան-Սևան ճանապարհին «Chevrolet»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել․ 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 17։00-ի սահմաններում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են մի մասը՝ Աբովյանի, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ։